Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչ է կատարվում Բաքվում. այնտեղ էին ԱՄՆ պետքարտուղարի օգնականն ու Պուտինի հատուկ ներկայացուցիչը

Հայաստանում ներքաղաքական աժիոտաժ է, որը «խլացրել» է աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ ռազմա-քաղաքական առանցքային գործընթացների հանդեպ ուշադրությունը: Մինչդեռ դրանցում տեղի են ունենում խիստ ուշագրավ զարգացումներ, այդ թվում նաեւ Հայաստանի անմիջական հարեւանությամբ: Մասնավորապես, Իրան է այցելել Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհենը, որը Իրանում հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարարի, նաեւ նախագահ Ռեյիսիի հետ: Իրանն ու Չինաստանը պայմանավորվել են ընդլայնել ռազմական գործակցությունը:

Չինաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ չին-իրանական ռազմական գործակցության խորացումը կմեծացնի ռեգիոնալ անվտանգության մակարդակը, հավելելով այն, որ անվտանգային սպառնալիքներ են առաջանում ԱՄՆ գերիշխանության հավակնության հետեւանքով:

Չինաստանի պաշտպանության նախարարի իրանյան այցին հավելյալ ուշագրավություն է հաղորդում հայտարարությունը, որ ապրիլի 27-ին արել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյն Սակին:

Հարցին, թե արդյո՞ք Վաշինգտոնին չի մտահոգում փորձագետների գնահատականը, որ Իրանն արդեն առաջիկա երկու շաբաթների ընթացքում կարող է ունենալ միջուկային սպառազինություն, Սակին արձագանքել էր, որ անկասկած դա մտահոգում է ԱՄՆ-ին: Ընդ որում, Սակին արել է մեկ այլ հետաքրքիր հայտարարություն: Նրա խոսքով, այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ Իրանի հետ միջուկային համաձայնագրից, որ կնքվել էր նախագահ Օբամայի պաշտոնավարման ավարտին, Իրանը այսպես ասած ազատվեց միջազգային վերահսկողությունից եւ հնարավորություն ստացավ անարգել արագացնել իր միջուկային ծրագրի վրա աշխատանքը: Տողատակում կարծես թե ստացվում է, որ Սպիտակ տան ներկայիս վարչակազմը կարող է Իրանի միջուկային սպառազինություն ունենալու հանգամանքը թողնել Թրամփի պատասխանատվության դաշտում, պատասխանատվությունը դնել Թրամփի վրա՝ որ նա դուրս է եկել միջուկային համաձայնագրից եւ այդպիսով թույլ տվել Իրանին ըստ էության ունենալ միջուկային սպառազինություն, այն դեպքում, երբ դեմոկրատները Օբամայի ջանքի շնորհիվ միջուկային համաձայնագրով ստեղծել էին Իրանի վերահսկման միջազգային մեխանիզմներ:

Իսկապե՞ս մոտ է Իրանը միջուկային սպառազինության, թե՞ ոչ: Սա բավականին բարդ հարց է, որտեղ որոշակիորեն ինդիկատորային կարող է լինել Իսրայելի պահվածքը: Այդ համատեքստում ուշադրության է արժանի Իսրայելի ֆինանսների նախարար Լիբերմանի այցն Ադրբեջան:

Անդրադարձել եմ այդ այցին, որի պաշտոնական պատճառը Ադրբեջանից նավթի, կարբամիդի, ցորենի ներկրումների մասին խոսելն էր: Սակայն, չի բացառվում, որ դա ինչքան պատճառ, նույնքան եւ առիթ է, այլ, մասնավորապես գուցե իրանական հարցերի մասին խոսելու համար: Բանն այն է, որ Լիբերմանը 2016-18 թվականներին եղել է Իսրայելի պաշտպանության նախարար: Ավելին, 2018 թվականին նա հնգօրյա այց կատարեց Բաքու: Ինչ էր հինգ օր շարունակ քննարկում Ադրբեջանի մայրաքաղաքում Լիբերմանը, մանրամասները պարզ չեն, սակայն ամենեւին բացառված չէ, ոչ նրա ներկայիս այցը որոշակիորեն նաեւ այդ հնգօրյա այցի «շարունակություն» է: Առավել եւս, եթե դիտարկենք նաեւ Չինաստանի պաշտպանության նախարարի Իրան կատարած այցին զուգահեռ Ադրբեջան երկու այլ այցերի հանգամանքը:

Մասնավորապես, ապրիլի 27-28-ին Բաքվում տեղի ունեցավ ԱՄՆ դիվանագիտական հավաք, ինչի հանգամանքներին եւս անդրադարձել եմ: Ամենամյա այդ հավաքը տեղի է ունենում Կովկասի երկրների մայրաքաղաքներում հերթականությամբ: Նախորդը Երեւանում էր, դրանից առաջ՝ Բաքվում, դրանից առաջ էլ՝ Թբիլիսիում: Բայց այա, Երեւանից հետո դարձյալ հավաք Բաքվում, ընդ որում ընդամենը վեց ամիս անց: Հավաքը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկա Օլսենի գլխավորությամբ, ինչպես Երեւանում:Օլսենը Բաքվում հանդիպել է նաեւ Իլհամ Ալիեւի հետ: Եվ մյուսը՝ ապրիլի 28-ին Բաքու է ժամանել ՌԴ նախագահ Պուտինի հատուկ ներկայացուցիչ Պետրակովը, որը հանդիպել է Բայրամովի հետ եւ քննարկել Կասպիցի ավազանի հետ կապված հարցեր, միաժամանակ նաեւ Հայաստան-ՌԴ-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածություններին: Ընդ որում, Պետրակովի այցը ուշադրության է արժանի նաեւ նրանով, որ ընդամենը մեկ-երկու օր առաջ Բաքվում էր ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցչի կարգավիճակ ստացած, Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաեւը: Նրանից կարճ ժամանակ անց արդեն ՌԴ նախագահ Պուտինի հատուկ ներկայացուցչի ժամանումը Բաքու, հուշում է թերեւս բավականին ինտենսիվ եւ առարկայական օրակարգերի առկայության մասին, որոնք մաքոքային տրամաբանությանբ ծավալվում են Հայաստանի շուրջ եւ բավականին սրընթաց կերպով փոխում ռեգիոնալ անվտանգության ճարտարապետությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում