Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Մեր դիրքորոշումը մենք արտահայտել ենք, Հայաստանի վարչապետն ընդունել է այն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔԴՄ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը

 Պարոն Հարությունյան, նախօրեին Արցախի նախագահը կառավարության հետ Երևանում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և հայտարարել, որ Արցախը նույնպես խաղաղության օրակարգն է որդեգրում: Այսինքն այն տարակարծությունները, որոնք կարծես նկատվում էին Հայաստանի ու Արցախի ղեկավարությունների միջև, այլևս չկա՞ն:

Այնպես չէ, որ մենք խաղաղության օրակարգին համաձայն չէինք: Խաղաղությունն առանց նախապայմանների, մեզ համար, իհարկե, ընդունելի է: Ուղղակի այստեղ խնդիրն այն է, որ Ադրբեջանի և Հայաստանի մոտեցումները խաղաղության ընկալման մասին տարբերվում են: Ինչպես Արցախի նախագահն է նշում, արցախահայությունը, որ անցել է երեք պատերազմների միջով, շատ լավ գիտի խաղաղության գինը: բայց խաղաղությունը պետք է լինի ոչ թե պարտադրված, այլ առանց նախապայմանների: Բայց եթե խաղաղությունը պետք է լինի այն գնով, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, դա չի կարող խաղաղություն լինել: Ես չեմ կարծում, որ որևէ մեկի մոտ կասկած է առաջացնում այն, որ այդ դեպքում Արցախը հայաթափվելու է: Չի կարող այդպիսի խաղաղություն լինել:

Ինչ-որ չհասկացվածություն կա՞ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև: Փաշինյանը նշեց, որ ինքն անընդհատ կապի մեջ է Արայիկ Հարությունյանի հետ, և որ անտրամաբանական է, որ որևէ բովանդակություն բանակցվի և իրագործվի ծածուկ և նման բան երևակայելն ուղղակի անհնար է:

Եթե խոսքը վերաբերում է Արցախի ԱԺ-ի կողմից ապրիլի 14-ի հայտարարությանը, այնտեղ ներկայացվել է Արցախի ժողովրդի դիրքորոշումը, այսինքն այն կարմիր գծերը, որից այն կողմ չի կարող որևէ բանակցություն տեղի ունենալ, որևէ փաստաթուղթ ստորագրվել: Այսինքն այն չհասկացվածության ֆոնը, որ ստեղծվել է, այդպես չէ, ընդամենը ներկայացվել է միջազգային հանրությանը, ամբողջ աշխարհասփյուռ հայությանը արցախահայության դիրքորոշումը իր և Հայաստանի ապագայի վերաբերյալ: Այսինքն չեմ կարծում, որ միմյանց չհասկանալու որևէ խնդիր կա: Մենք հստակ նշել ենք այն կարմիր գծերը, որոնք անընդունելի են լինելու Արցախի ժողովրդի համար:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ արցախահայությունն ընդունում է խաղաղության օրակարգը, սակայն հավելել է, որ Արցախի ինքնորոշման իրավունքից շեղվելու որևէ ուղղություն չեն տեսնում և ցանկացած փաստաթուղթ քննարկվելու է Արցախի հետ:

Այո, Արցախի նախագահը շատ հստակ ու կարևոր շեշտադրումներ է արել: Այսինքն խոսել է ինքնորոշման իրավունքի մասին՝ մեր ազգային ազատագրական պայքարի ոգուն և տրամաբանությանը համապատասխան: 1988-ին սկսված ազգային ազատագրական շարժումը սկսվել է հենց Արցախը հայկական մնալու, չհայաթափվելու քաղաքականություն որդեգրելուց: Հետագա գործընթացներում 1991-ին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ արցախցին իր ինքնորոշման իրավունքն իրացրել է: Այս 30 տարիների ընթացքում այդ ճանապարհից շեղվելու միտում չի եղել և չի էլ կարող լինել: Հակառակ դեպքում Արցախը հայաթափվելու է, ինչպես դա տեսել ենք Նախիջևանի դեպքում, որը Խորհրդային տարիներին ընդգրկվեց Ադրբեջանի կազմում: Դա հենց Ադրբեջանի վաղեմի երազանքն է՝ Արցախն առանց հայերի: Ամենակարևորն այստեղ այն է, որ մենք բոլոր միջազգային իրավակարգերին համապատասխան այդ գործընթացն արել ենք: Հիմա ի՞նչ տարբերություն մի այլ ազգի ինքնորոշման իրավունքի, որն արդեն ինքնորոշվել է և անկախ պետություն ունի, և Արցախի ինքնորոշման միջև:

Իր խոսքի վերջում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անվտանգությունն այսօր թիվ մեկ խնդիրն է, և հույս է հայտնել, որ ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները հետևողականորեն կապահովեն ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց: Որքանո՞վ է սա իրատեսական:

Դրա մասին բազմաթիվ անգամ խոսել են և Ռուսաստանի ՊՆ-ի, ԱԳՆ-ի ներկայացուցիչները, որ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության մեջ նշված կետերը անվերապահորեն պետք է կատարեն բոլոր կողմերը: Այդ սահմանների խախտումները, այդ լոկալ գործողությունները, սադրանքները, որոնք իրականացնում է Ադրբեջանը, արդեն իսկ Ռուսաստանի կողմից հասցեական հայտարարություններ են եղել ադրբեջանական զինված ուժերը ելման դիրքեր հետ վերադարձնելու վերաբերյալ: Կարծում եմ՝ կա այն պայմանավորվածությունը, որ պետք է պարտադիր կերպով նոյեմբերի 9-ի հայտարարության հրադադարի ռեժիմը պահպանվի: Կարծում եմ՝ մոտակա ժամանակներս ադրբեջանցիները հետ կվերադառնան ելման դիրքեր:

Կարո՞ղ ենք պնդել, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունների մոտ չհասկացվածություն չի մնացել:

Ես չեմ կարծում, որ այդ համատեքստում պետք է այդ հարցին նայենք: Այստեղ կա ուղղակի հստակ դիրքորոշումների արտահայտում: Մեր դիրքորոշումը մենք արտահայտել ենք, Հայաստանի վարչապետն ընդունել է այդ դիրքորոշումը: Այստեղ նաև կարևոր է, որ Արցախի հարցով բանակցությունները վերսկսվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով, որովհետև միակ միջազգայնորեն ճանաչված մանդատը՝ Արցախի հարցի լուծման հարցով, դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում