Thursday, 25 04 2024
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները

Սերժ Սարգսյանի օրոք վառելիքի շուկայում գործել է 6 ընկերություն, բայց իրականում ներկրողը մեկն է եղել

Նախօրեին Սերժ Սարգսյանի գործով վկան դատարանում մանրամասներ ներկայացրեց պետական մրցույթի մասին։ Հիշեցնենք, որ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու մեղադրանք էր առաջադրել Սերժ Սարգսյանին։ Վկան՝ «Սոբրանիյե» ընկերության նախկին ղեկավար Սևան Քոչարյանը իր ցուցմունքում նշել է, թե ինչպես են 9 տարի առաջ իրեն առաջարկել մասնակցել պետական մրցույթի, հրավիրել Գյուղատնտեսության նախարարություն:

Այս առնչությամբ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Սերժ Սարգսյանի մեղադրանքն ապօրինի է, որովհետև սա այն դեպքն է, երբ երկրի նախագահն ունի անձեռնմխելիություն. «Նախագահը կատարել է գործողություն, որը ուղղակիորեն բխել է իր լիազորություններից ու ՀՔԾ-ի քննիչն իրավունք չունի ասելու՝ ինչո՞ւ ես առել 5 դրամ թանկ: Սերժ Սարգսյանը կարող է ասել՝ կարող էի առնել 50 դրամ թանկ, ես Հայաստանի նախագահն եմ, ղեկավարում եմ կառավարությունը, այդպես է պետք եղել»: Սա հենց այն դեպքն է, որ նախագահը գործել է իր լիազորությունների մեջ ու որևէ իրավապահ մարմին չի կարող դրա համար իրեն մեղադրանք առաջադրել: Եթե մենք այդ տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն ՀՔԾ-ում ԱԱԾ-ում, ոստիկանությունում մի հատ գնումների բաժին բացեք, ամեն տենդերի ժամանակ գնան հարցնեն՝ ԿԳԲ ջան, կարելի՞ է առնել սա, թե ոչ»,-ասաց նա:

Հարցին, թե դիզվառելիքի գնումները նախարարություններում ինչպե՞ս է գործել, էլի խնամի-ծանոթ-բրեկամ համակարգն է եղե՞լ, փաստաբանը պատասխանեց. «Միշտ էլ դա եղել է: Հիմա ֆիրմաների անունները լավ չեմ մտաբերի, բայց Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակ եղել են 6 ընկերություններ: Երբ այդ 6-հոգանոց շուկան ձևավորվում էր, Սերժ Սարգսյանն ասել է՝ ախպերս էլ լինի, 7-րդը չի կարող լինի: Ընդ որում, ինքը եղել է մոնոպոլիզացված շուկա. «Միկա Արմենիան» բերում էր բենզինը որպես միակ ներմուծող, բայց որպեսզի աշխարհին ցույց տան, որ մեզ մոտ բենզինի մոնոպոլիա չկա, իրենք «Միկա»-ից բենզինը առնում էին սահմանի վրա: Այսինքն թղթով Հայաստան բենզին ներմուծում էր 6 հոգի, իրականում ներմուծում էր մեկ հոգի: «Ֆլեշը», մյուսները բենիզնը առնում էին սահմանի վրա: Թղթերին նայողը կասեր՝ էս ինչ ազատ շուկա է, 6 ներմուծող կա»:

Ինչ վերաբերում այսօր առկա իրավիճակին, Ալեքսանդր Սիրունյանն ասաց. «Հիմա, ինչքան գիտեմ, ազատ է: Էն օրը մեկը պատմում էր, որ գնացել է 15 վագոն վառելիք է բերել ու ծախել: Ինքը ոչ օլիգարխ էր, ոչ խոշոր բիզնեսմեն, ոչ իջևանցի էր, ոչ էլ ՔՊ-ի անդամ էր: Այս 4 տարվա մեջ մենք ինչ կեղտոտ սուտ ասես, լսել ենք, բայց որ կա կոռուպցիա մաքսայինում, այդ մեկը հաստատ չենք լսել: Հիմա այս տեսակետին հակառակվողները կարող են ասել՝ բա ինչի՞ է մինչև հիմա շաքարավազը ներկրում Սամվել Ալեքսանյանը: Բացատրեմ՝ ինչու, որովհետև շաքարավազը, հացահատիկը մանրածախ ապրանքներ չեն, դրանք բորսայական ապրանքներ են, ոչ մի տեղ շաքարավազը պարկով չեն վաճառում, 100 կգ-ով չեն վաճառում, նույնիսկ 10 տոննայով չեն վաճառում: Դու պետք է այդ հնարավորությունն ունենաս, բորսայում կարողանաս այդ ապրանքը գտնել, առնես, բերես: Սա է պատճառը: Նույնը ոսկու դեպքում է, դու չես կարող գնալ բորսայից գնել, ասենք, 5 գրամ ոսկի, ասես՝ մեր հարսի նշանդրեքն է: Ոսկին վաճառում են տասնյակ կգ-ներով: Նույնը հացահատիկի ու շաքարավազի դեպքում է»:

Հիշեցնենք, որ 2013-ին 17 միլիոն լիտր դիզվառելիքի ներկրման մրցույթում հաղթել էր նախկին նախագահի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ընկերությունը։ Մինչդեռ Քոչարյանը նշում է, որ ամենացածր գինն առաջարկել էր «Մաքսհուր», ապա իր ղեկավարած ընկերությունը։ Սակայն պետական գնման մրցույթը հաղթել էր ամենաբարձր գին առաջարկած «Ֆլեշը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում