Գերմանիան ուսումնասիրում է Ուկրաինա ինքնագնաց հաուբիցներ ուղակելու հնարավորությունը: Այս մասին Reuters-ին հայտնել է Գերմանիայի ուժային կառույցների անանուն աղբյուրը:
Աղբյուրի փոխանցմամբ, Բեռլինն այս հարցով բանակցություններ է վարում Նիդերլանդների կառավարության հետ:
Նախօրեին Բունդեսթագում պատգամավորների մեծամասնությունը կողմ էր քվեարկել փաստաթղթի օգտին, որով կոչ էր արվում կառավարությանն ընդլայնել Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը: