Այս մարդիկ Արցախի հարցով փորձում են զավթել իշխանությունը, այլ նպատակ չունեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքով` ընդդիմությունը չունի և չի էլ ունենալու հանրային աջակցություն, անբովանդակ օրակարգ է. «Ընդդիմությունը փորձում է կասկածի տակ դնել ժողովրդավարությունը և հակադրել անվտանգությանը: Իրավական համակարգը ունի այն ուժը, որ հասարակական կարգը խախտվի մեր երկրում: Սա չի նշանակում, որ ինչ-որ խմբեր կարող են օգտվել ժողովրդավարությունից և դիմել սանձարձակությունների»: