Wednesday, 24 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է

Առաջիկայում ծառայություններ մատուցելու իրավունք կստանան միայն այն անասնաբույժները, որոնք կունենան համապատասխան լիցենզիա

Արդեն երրորդ տարին է, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) նախաձեռնությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ, Հայաստանում պետական մակարդակով նշվում է Անասնաբույժի միջազգային օրը` Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի կողմից հաստատված 2000 թվականին:

Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

Այս տարին առավել խորհրդանշական է այն առումով, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապրիլի 15-ի նիստում որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, որի համաձայն՝ Անասնաբույժի միջազգային օրը մեր երկրում նշվում է ապրիլի վերջին ուրբաթ օրը։

Մասնագիտական այս տոնի հետ կապված միջոցառումները մեկնարկել են ապրիլի 26-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում բնագավառի քաղաքականության մշակման և վերահսկողության պատասխանատուները ներկայացրել են ոլորտի ներկա վիճակն ու նախատեսվող բարեփոխումները:

Ի մասնավորի՝ տեղեկացվել է, որ անասնաբուժությունն առաջիկայում կլիցենզավորվի. պետության հետ կնքած պայմանագրի շրջանակից դուրս ծառայություններ մատուցելու իրավունք կստանան միայն այն անասնաբույժները, որոնք կունենան համապատասխան լիցենզիա:

Տեղեկացվել է ևս մեկ բարեփոխման մասին. ընթացիկ տարվա աշնանը կսկսվի կենդանիների համարակալման ու հաշվառման գործընթացը, որը կարևոր է վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից և լուրջ խթան՝ արտահանման համար:

Ապրիլի 28-ին Հայաստանի պետական ագրարային համալսարանում կազմակերպվել է կլոր սեղան, որի ընթացքում ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ԲՈՒՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատողների հետ քննարկել է գիտության և գիտական հաստատությունների դերը անասնաբուժության ոլորտի զարգացման գործում, պատասխանել հուզող հարցերին:

Երկրում այսօր մեծ պահանջարկ ունեն մասնագիտական բարձր կարողություններ ու գիտելիքներ ունեցող անասնաբույժները: Այս առումով նշանակալի դերակատարում ունի Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: 2019 թվականից համալսարանում բացված Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը կրթական համակարգում ներդրել է անասնաբուժության կրթության նոր մեթոդ՝ սիմուլյացիոն ուսուցում:

Անցած տարի բացված գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման մուլյաժներով կահավորված լսարանին, այս տարի ապրիլի 29-ին միացավ նաև անասնաբուժական ժամանակակից կլինիկան՝ մանր կենդանիների համար նախատեսված վիրահատարանով, որտեղ, ի դեպ, արդեն պրակտիկ դասեր են անցկացվում:

Ապրիլի 29-ին անցկացվել է Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված գլխավոր համաժողովը՝ «Կենդանիների առողջությունը մեր առողջությունն է» խորագրի ներքո, որի նպատակն է կարևորել անասնաբուժության ոլորտի և անասնաբույժի մասնագիտության դերը, քննարկել ինչպես ոլորտում, այնպես էլ դրա վերահսկողության հարցում առկա խնդիրները, ընթացիկ ծրագրերը, փոխանակել նորամուծությունների և գիտական հետազոտությունների վերաբերյալ տեղեկություններ, տեղայնացնել լավագույն փորձը, իրազեկել հասարակությանը իրականացվող գործընթացների մասին:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ոլորտի մի շարք երախտավորների հանձնել են շնորհակալագրեր բարեխիղճ աշխատանքի և մասնագիտությանը նվիրվածության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում