Այսօր Բարսելոնայում կկայանա իսպանական երկու հսկաների հանդիպումը. «Բարսելոնան» և «Ռեալը» կհանդիպեն Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակում: Սակայն մադրիդյան թիմի վրա երեկ հարձակվել են` ջարդելով թիմի ավտոբուսը:
«Ռեալին» օդանավակայանում դիմավորել են մոտ 2000 երկրպագուներ, սակայն ճանապարհին հակառակորդ թիմի մի քանի հարյուր երկրպագուներ քարեր են նետել «թագավորական ակումբի» ավտոբուսի ուղղությամբ: Պատուհանի մոտ նստած են եղել Ռաուլ Ալբիոլն ու Ալվարո Արբելոան։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: