Եթե ռուպրով մեկը ասի գնում ենք Ղարաբաղը պաշտպանելու, 30 հոգի հրապարակում չի մնա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը: «Երբ գնում եմ Եռաբլուր պոզիտիվը ավելի է բարձրանում, իսկ կառավարության շենքը ջարդողներից լացս գալիս է: Վազգեն Սարգսյան, Մոնթե․․․ նրանք են ինձ համար հպարտություն»-նշեց Ծատուրյանը:
Ծատուրյանի խոսքով՝ ընդդիմությունն էլ գործ չի անում, իշխանությունն էլ․ «Աթոռակռիվ է, ուրիշ ոչինչ․ գողացվածը փրկելու, դատարանից ազատվելու պայքար է: Մի հատ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանն ու Փաշինյանը թող նստեն սեղանի շուրջ ու որոշեն ոնց փրկեն հայրենիքը»: