Հայաստանի համար պատմական շանս է ընձեռվել, որի պատճառով Պուտինը գործի է դրել 5-րդ շարասյանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը:
Խուրշուդյանը կարծում է, որ այս խորհրդարանը ձևավորվել է հասարակության աֆեկտի տակ. «Հիմա հասարակությունը աֆեկտի տակից դուրս է եկել: Սա քոչարյանական ընդդիմություն է, տեր ու տիրականը նա է: Փողոցային այս գործողություններով փորձում է ուժեղանալ մինչև մյուս ընտրությունները: Մանկամիտ ընդդիմություն է, որը թութակի նման կրկնում է 2018-ի գործողությունները»:
Խուրշուդյանը մայիսի 1-ին բեկումնային ոչինչ չի սպասում, կրիտիկական զանգված չի հավաքվի: