Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

Երևան-Ստեփանակերտ. բազմաշերտ խաղի կարևոր դրվագը

Երևանում ապրիլի 29-ին տեղի է ունեցել Հայաստանի կառավարության և Արցախի կառավարության ներկայացուցիչների հանդիպումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական ծրագրերին վերաբերող հարցեր և կայացվել է որոշում Արցախում բնակարանաշինությանը լրացուցիչ 20 միլիարդ դրամ հատկացնելու մասին:

Հանդիպմանը բնականաբար անդրադարձ է եղել նաև քաղաքական, անվտանգության խնդիրներին: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խաղաղության օրակարգը պարտության օրակարգը չէ, այլ հետպատերազմյան վերականգնման, արհավիրքի հետևանքը վերացնելու և Արցախում անվտանգ կյանքը վերականգնելու օրակարգն է: Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ աներևակայելի է առանց Արցախի որևէ ծածուկ բանակցություն և համաձայնություն: Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արցախում ևս կա քաղաքական ընդհանուր տրամադրվածություն խաղաղության օրակարգով շարժվելու առնչությամբ, միաժամանակ ընդգծել, որ Արցախը չի շեղվի ինքնորոշման իրավունքի ուղղուց:

Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին շեշտել է, որ կա հստակ պատկերացում, թե ինչպես պետք է առաջ շարժվել քաղաքան նպատակներին իրագործման ճանապարհին: Երևանյան հանդիպումը կարևոր է ոչ միայն ինքնին քննարկվող հարցերի բովանդակության իմաստով, այլ նաև այն իրողության, որ տեղի է ունենում Հայաստանում խորհրդարանական ընդդիմության ծավալած արտախորհրդարանական պայքարի ֆոնին, որի առանցքում դրվել է այն «թեզը», թե Երևանը «հանձնում» է Արցախը: Ընդ որում, այդ «թեզն» օգտագործելով, փորձ է արվում հայաստանյան ներքաղաքական քայլերին ներգրավել նաև արցախյան հանրությանը: Այդ իմաստով, Հայաստանում Երևանի և Ստեփանակերտի կառավարական պատվիրակությունների հանդիպումը, քննարկումներն ու արձանագրումները կարևոր հաղորդագրություն են առ այն, թե որքանով են «հանձնման» մասին հայտարարությունները իրական, և որքանով են պարզապես ներքաղաքական կոնյուկտուրայից բխող քարոզչություն ու նենգափոխում:

Միևնույն ժամանակ, որոշակիորեն շոշափելի է նաև, որ հայկական կողմը փորձում է այդուհանդերձ բավականին բարդ արտաքին քաղաքական, ռազմա-քաղաքական միջավայրում ձևավորել ներքին բազմաշերտ իրողությունների միջավայր, որի միջոցով կարող է մեծացնել արտաքին մանևրի և հայկական կողմի համար կարևոր նշաձողերի պահպանումը՝ այն քաղաքական գործընթացների մեկնարկային պայմանների համար դիրքային պայքարին ընդառաջ, որ ներկայումս ծավալվում են Կովկասում և այդ թվում հայ-ադրբեջանական, արցախյան հարցի շուրջ: Այստեղ իրավիճակը Երևանից անշուշտ պահանջում է չափազանց մանրակրկիտ հաշվարկ և խաղի հմտություն, մի կողմից դիրքային նշաձողերը պահպանելու, մյուս կողմից նաև անվտանգության ու կայունության ռեժիմը պահպանելու ուղղությամբ: Այդ առումով իրավիճակը բավականին «բարակ» է նաև ներքին իրողությունների իմաստով, հաշվի առնելով և այն, որ թե Հայաստանի, թե Արցախի ներքին հասարակական-քաղաքական ինստիտուտների և դերակատարների գերակշռող որակը հուսադրող չէ բարդ և նուրբ քաղաքականություն կառուցելու համար, և միշտ կա «թելը կտրելու» վտանգը, պարզապես երևի թե չկա այլ շահեկան տարբերակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում