Tuesday, 16 04 2024
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով

Մենք կարիք ունենք վերադառնալու այն սկզբնաղբյուրին, որը կոչվում է գիտություն. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում մասնակցել է ՀՀ ԳԱԱ 2021թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ներկայացրել է ակադեմիայի գիտական գործունեության հիմնական արդյունքները և առաջիկա տարիների զարգացման ռազմավարությունը, ԳԱԱ կառուցվածքային բարեփոխումների ծրագրերը:

Աշոտ Սաղյանը նշել է, որ 2021-ին COVID-19 համավարակի ու հետպատերազմյան դժվարին պայմաններում ակադեմիան շարունակել է գիտական և գիտակազմակերպական բնականոն գործունեությունը: ՀՀ ԳԱԱ 2021 թ. գիտակազմակերպական գործունեությունը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանը:

Հանրապետության նախագահը ողջունելով ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի մասնակիցներին, նշել է, որ իր համար պատիվ է ներկա գտնվել մի միջավայրում, որն իր համար շատ հոգեհարազատ է:

«Ես իմ կյանքի բավականին երկար ժամանակը նվիրել եմ գիտությանը և միշտ ինձ համարել եմ ձեզնից մեկը: Ինքս երբևիցե օտարացած չեմ զգացել այս միջավայրից և շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում լինել գիտնական: Գիտնական դառնալը քչերին է տրված և սա պետք է գնահատենք բոլորս՝ և՛ դուք, և՛ հասարակությունը, և՛ իշխանությունը: Ի վերջո, մեր հպարտությունը միշտ որպես հայ եղել է մեր գիտությունը, կրթված մարդիկ»,- ասել է հանրապետության նախագահը:

Անդրադառնալով գիտության ակադեմիայի գործունեությանը՝ նախագահ Խաչատուրյանը երկու կարևոր հանգամանք է առանձնացրել. «Երևույթները խորությամբ ուսումնասիրելու, վերլուծելու անհրաժեշտություն կա: Մենք կարիք ունենք պետական քաղաքականության մեջ մեր խոսքն ասելու ժամանակ գիտական հիմնավորումները հաշվի առնել: Այդ գործում ձեր մասնակցությունը շատ խիստ անհրաժեշտ է,- ասել է նախագահը:- Մենք հանրային խոսքում, քաղաքականության մեջ մի մեծ խնդիր ունենք: Երբ տեսակետներ ենք ասում, դրանք շատ դեպքերում գիտականորեն հիմնավորված չեն, այլ պարզապես ցանկություններ են, և դա մոլորության մեջ է գցում բոլորիս, իշխանության ներկայացուցիչներին, քաղաքական ուժերին, հանրությանը: Հասարակության մեջ այդ չհիմնավորված տեսակետները խառնաշփոթ են առաջացնում:

Մենք կարիք ունենք անաչառ գնահատականներ տալու և՛ ստեղծված իրավիճակին, և՛ ապագային, որը կդառնա նաև պետական քաղաքականություն»:

Վահագն Խաչատուրյանը կարևորել է գիտական քննարկումների անհրաժեշտությունը: «Եթե փորձեք հիմա գնահատել, թե ինչով են պայմանավորված եղել մեր անհաջողությունները, ապա կհասկանաք, որ դրա պատճառը գիտությունից հեռվանալն է: Մենք կարիք ունենք նորից վերադառնալ այդ սկզբնաղբյուրին, որը կոչվում է միտք, անաչառություն, ազնվություն, իրատեսություն»,- նշել է նախագահը:

Նրա խոսքով՝ առանց կրթության և գիտության Հայաստանի Հանրապետության զարգացում չի լինի: «Մենք այլ ռեսուրս չունենք, քան մարդն է՝ իր գիտելիքով, իր ունակություններով, իր նախաձեռնություններով: Հանրակրթություն, բարձրագույն կրթություն, գիտություն այս օղակը պետք է ամբողջական լինի: Դպրոցից կամ նույնիսկ մանկապարտեզից սկսած մենք պետք է մեր հասարակությանը, մեր քաղաքացիներին պատրաստենք ավելի կիրթ մարդ դառնալուն և դրա հետ մեկտեղ՝ երկրին ավելի նվիրված լինելուն»,- ասել է նախագահը:

Հանրապետության նախագահը բոլորին հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ է մաղթել:

«Հայաստանի իշխանության բոլոր օղակները՝ կառավարությունը, Ազգային ժողովը, նախագահական ինստիտուտը ձեր կողքին են, ձեր բոլոր նախաձեռնություններին աջակցողն են, պատրաստ են քննարկել ցանկացած բարդ հարց, որը կարող է ծագել: Մենք վաղվա օրվա մեր պետությունը կառուցելու մեջ միայն և միայն միասին կարող ենք լինել, առանձին-առանձին մենք ուղղակի գոյություն չենք կարող ունենալ»,- եզրափակել է Հանրապետության նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում