Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արոնյանի կտրուկ անկումն ու Գաբրիել Սարգսյանի փայլուն վերելքը․ Էական տեղաշարժեր ՖԻԴԵ-ի աղյուսակում

Մայիսի 1-ին ՖԻԴԵ-ն կհրապարակի վարկանիշային հերթական աղյուսակը, որում կլինեն էական տեղաշարժեր։ Խոսքը մասնավորապես վերաբերվում է հայ շախմատիստներին։ Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատար Գաբրիել Սարգսյանն ապրիլի սկզբին նվաճել էր Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը։ Մինչ այդ մեր շախմատիստը 2681 անհատակ գործակցով գտվում էր 58-րդ հորիզոնականում։ 2700chess պարբերականի համաձայն, փայլուն մրցելույթից հետո Գաբրիել Սարգսյանի անհատական գործակիցը ավելացել է 13․1-ով, ինչի արդյունքում հայ գրոսմայստերը լուրջ վերելք կգրանցի դասկարգման աղյուսակում։ Մասնավորապես, Հայաստանի հավաքականը առաջատարը կառաջադիմի միանգամից 14 կետով հանգրվանելով 44-րդ հորիզոնականում։ Սլովենիայում տեղի ունեցած Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրում Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի էր խաղացել Իսպանիայի ներկայացուցիչ Լատասա Սանտոսի հետ: Հաղթելու դեպքում հենց մեր գրոսմայստերը կնվաճեր ոսկե մեդալ, բայց․․․։ Գաբրիել Սարգսյանը 11 հնարավորից հավաքել էր 8․5 միավոր, ինչը բավական բարձր արդյունք է: Մրցաշարի հաղթող դարձած գերմանացի Մատիաս Բլյուբաում ևս վաստակել էր 8․5 միավոր:

Այսպիսով Լևոն Արոնյանի հեռանալուց հետո առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ կունենա աշխարհի 50 լավագույն շախմատիտսների շարքում։ Անդրադառնանք նաև Արոնյանին։ Ապրիլի 1-ին ՖԻԴԵ-ի հրապարակած դասակարգման աղյուսակում Արոնյանը 2785 անհատական գործակցով 4-րդ հորիզոնականում էր։ Շրջանցելով ԱՄՆ-ը ներկայացնող մեկ այլ գրոսմայստերի Ֆաբիանո Կարուանային, Արոնյանը դարձել էր այս երկրի հավաքականի առաջին համարը։ Այս դիրքում սակայն Արոնյանը երկար չի մնա։ Նախորդ հրապարակման համեմատ Արոնյանի անհատական գործակիցը նվազել է 19․6-ով։ Մայիսի 1-ի դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը կլինի միայն 9-րդ հորիզոնականում։ Կարաունան իր հերթին 4․6 նիշով ավելացրել է իր անհատական վարիանիշը և 2785․5 գործակցով կլինի 4-րդ հորիզոնականում։ Այս պահին Արոնյանին անհատական գործակցով գերազանցում է ամերիկացի մեկ այլ շախմատիստ Ուեսլի Սոն, որը կլինի դասակարգման աղյուսակի 8-րդ հորիզոնականում։ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակը կշարունակի գլխավորել աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը։ Երկրորդ տեղում չինացի Դին Լիրենն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ֆրանսիան ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջան։

Ինչևէ, բացի Գաբրիել Սարգսյանից ՖԻԴԵ-ի դասկարգման աղյուսակում Հայաստանն ունի ևս մեկ ներկայացուցիչ։ Նախորդ ամսվա համեմատ առաջադիմելով 8 կետով Հրանտ Մելքումյանը տեղ կզբաղեցնի 88-րդ հորիզոնականում։ Կանանց դասկարգման աղյուսակում լավագույն 50 շախնատիստների շարքում Հայաստանը ևս ներկայացուցիչ ունի։ Եվրոպայի գործող չեմպիոն Էլինա Դանիելյանը 2441 անհատական գործակցով 31-րդ հորիզոնականում է։ Նախորդ ամսվա համեմատ Դանիելյանի վարկանիշը փոփոխությունների չի ենթարկվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում