Thursday, 25 04 2024
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»

Արժևորված դրամը գնաճի վրա զսպող ազդեցություն ունի

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Արմեն Քթոյանը

Ինչպես եք գնահատում դրամի արժևորումը և ո՞րն է դրա պատճառը: Նշվում է, որ այդ արժևորումը առաջին հարվածը հասցնելու է հայրենի արտադրողներին:

Ընդհանրապես դրամի արժևորումն արտացոլում է առաջարկի և պահանջարկի հարաբերակցությունը: Այսինքն այն փոխարժեքը, որ գոյություն ունի, դրամի առաջարկի և պահանջարկի հավասարակշռված գինն է: Եթե մենք արձանագրում ենք դրամի արժևորում, նշանակում է այս պահի դրությամբ պահանջարկն ավելի շատ է, քան առաջարկը, կամ արտարժույթի առաջարկն ավելի շատ է, քան պահանջարկը: Ինչ վերաբերում է դրա ձեռնտու լինել-չլինելուն, ապա  դա երկարաժամկետ հատվածում մեզ ձեռնտու չի լինի տարբեր առումներով: Առաջինը, արժևորված դրամի պարագայում մեր արտահանումը թանկանում է և մեր ապրանքները դրսում ավելի թանկ են դառնում: Դա հատկապես այս ժամանակահատվածում բավականին լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Հակառակ էֆեկտը կա ներմուծման մասով, ներմուծված ապրանքները դառնում են ավելի էժան, և դա ևս ներքին շուկայի վրա հայրենական արտադրողների տեսանկյունից բացասական ազդեցություն է թողնում: Դրամի արժևորումը նաև Հայաստան ուղարկվող տրանսֆերտների գնողունակությունը նվազեցնող գործոն է, դա ևս բացասական է: Բայց կա դրական կողմ, դա այն է, որ Հայաստանն ունի պարտքի սպասարկման խնդիր, բավականին մեծ արտաքին պարտք, և արտաքին պարտքի սպասարկման գործընթացն ավելի դյուրին է դառնում: Հիմա կախված նրանից, թե կարճաժամկետ առումով ծախսերի ինչ գերակայություն կա, մենք կարձանագրենք կամ օգուտ տնտեսության համար, կամ վնաս: Այսինքն այնպես չէ, որ միանշանակ վնաս է կամ միանշանակ օգուտ է: Շատ բան կախված է նրանից, թե ինչքան ժամանակ դա կշարունակվի: Իսկ պատճառների առումով կարող ենք նշել, որ ԿԲ-ի քաղաքականության խստացումը միակ պատճառը չէ, այդուհանդերձ հակագնաճային քաղաքականությունը, դրա շրջանակներում վերաֆինանսավորման տոկոսադույքի բարձրացումը, որ վարում է ԿԲ-ն, որոշակի ազդեցություն կարող է ունենալ շրջանառության մեջ դրամի քանակի ընդլայնման տեմպերի և նաև այլ արժույթներով արտահայտված դրամի գնի վրա, այսինքն փոխարժեքի վրա: Այսինքն խիստ դրամավարկային քաղաքականությունը կամ թանկ փողի քաղաքականությունը իր արտացոլումը այս պրոցեսի վրա ունի, բայց դա միակ գործոնը համարել չի կարելի:

Տեսակետ կա, որ դրամի արժևորումը այս պահին մեծ հարված է հասցնում հատկապես ԵՄ, Չինաստան կամ դեպի  ԱՄՆ արտահանման դեպքում, և այս առումով պետք է որոշակի զգուշավորություն լինի: Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը:

Ես արդեն նշեցի, որ արտահանման հետ կապված դրամի արժևորումը խնդիրներ ստեղծում է: Ընդ որում, էական չէ՝ որ ուղղությամբ: Ավելի շատ կախված է նրանից, թե տվյալ երկրի արժույթի համեմատությամբ հայկական դրամը արժևորվում է, թե արժեզրկվում է: Օրինակ, մենք հիմա արձանագրում ենք դոլարի և եվրոյի նկատմամբ արժևորում, իսկ յուանի նկատմամբ արդեն կախված է Չինաստանի կողմից յուանի նկատմամբ վարվող քաղաքականությունից: Այսինքն ձեռնտու է արտահանումը տվյալ երկիր, թե ոչ, կախված է նրանից, թե  տվյալ երկրի արժույթի հետ մենք ինչ հարաբերակցություն ունենք: Այդուհանդերձ, այո, ազգային արժույթի արժևորումը արտահանման հետ կապված խնդիրներ է ստեղծում, մեր ապրանքները տվյալ երկրի շուկայում ավելի թանկանում են, ինչն այս պահին խնդիր է: Բայց նորից, մյուս խնդիրն էլ կա՝ գնաճը: Հիմա եթե մենք դիտարկում ենք գնաճի զսպման դիտակետից այս քաղաքականությունը, մենք գործ ունենք գնաճի զսպման այլընտրանքային գնի հետ: Գնաճը զսպելու համար պետք է գին վճարել, գներից մեկը թանկ փոխարժեքն է, որը կոնկրետ արտահայտվում է և արտահանման թանկացմամբ, և շատ այլ բացասական էֆեկտներով:

2021 թվականին 12-ամսյա գնաճը Հայաստանում 7,7 տոկոս է կազմել, ինչն առաջին հերթին սննդամթերքի թանկացման հետ է կապված եղել: Դրամի արժևորման ֆոնին գնաճի առումով ի՞նչ սպասենք առաջիկայում:

Գնաճը բազմագործոն երևույթ է, ինչպես տնտեսության մեջ տեղի ունեցող ցանկացած երևույթ: Փոխարժեքը գնաճը խթանող կամ գնաճը զսպող գործոններից մեկն է: Կոնկրետ արժեվորված դրամը գնաճի վրա զսպող ազդեցություն ունի, բայց դա չի նշանակում, որ գները այդ գործոնով պայմանավորված պետք է նվազեն: Պարզապես, եթե փոխարժեքի արժեզրկման պարագայում կարող էինք ունենալ գնաճի արագացում, ապա այս մասով արագացումը չի լինի, հակառակը, զսպող դերակատարում կունենա: Մյուս հարցն էլ կա՝ որքանով երկարաժամկետ է այս պրոցեսը: Մենք պետք է արձանագրենք, որ այսօր ունենք լողացող փոխարժեք, ԿԲ-ն փոխարժեքի ձևավորմանն ուղղակիորեն չի միջամտում: Այս պահին ինտերվենցիաներ չի անում կամ դրամ չի հավաքում՝ փոխարժեքը բարձր պահելու համար: Այսինքն՝ դա կախված է տնտեսական հետագա պրոցեսներից, գլոբալ զարգացումներից: Քանի որ այս պահին համաշխարհային տնտեսությունը մտել է ակտիվ գնաճի փուլ, կառավարելիության տիրույթում գնաճը պահելը միգուցե ավելի ճիշտ քաղաքականություն է, ավելի կարևոր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում