Thursday, 18 04 2024
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը

Այս ընդդիմությանը սփյուռքում սատարող որևէ հավաք երբևէ չի եղել թե հիմա, թե նախկինում

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԱՄՆում բնակվող արվեստագետ Սասուն Քոսյանը

-Պարոն Քոսյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ընդդիմության գործողությունները: Մասնավորապես ակցիաներ են Ազատության հրապարակում, փողոցներ են փակվում, մարզերից քայլերթով շարժվել են Երևան:

Նախ նշենք, որ դա ոչ թե ամբողջ ընդդիմությունն է, այլ խորհրդարանական ընդդիմությունը: Կան այլ ընդդիմություններ, որոնք ընդհանուր ոչինչ չունեն այդ ընդդիմության հետ: Սա կարևոր է ընդգծել:

Ինչ վերաբերվում է կոնկրետ այս ընդդիմությանը, նրանք համառորեն շարունակում են չըմբռնել, որ եթե ժողովուրդը ցանկանար իրենք գային իշխանության, դա կանեին ընտրություններում: Նրանք չկարողացան իշխանություն ստանալ թե ընտրություններում, թե պատերազմին հաջորդած հանրահավաքների և այլ գործողությունների արդյունքում: Պատճառը մեկն է՝ ժողովուրդը նրանց լավ է ճանաչում և չի ցանկանում հետ բերել իշխանության, նույնիսկ եթե դեմ են ներկա իշխանություններին:

Հիմա ընտրություններից դեռ մեկ տարի էլ չանցած ի՞նչն է փոխվել, որ կրկին դիմում են փողոցային պայքարի: Մի փոքր այլ իրավիճակ է Արցախի հետ կապված, իշխանության հայտարարությունները Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելուն ուղղված, ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված աշխարհաքաղաքական իրադարձությունները իրենց հետքն են թողել մեր ներքին քաղաքական կյանքում: Այս իրավիճակը կարծես թե նոր հույսեր է ներշնչել ընդդիմությանը, որ հիմա նրանց կհաջողվի հաղթել և իշխանությունը վերցնել: Բայց իրենք չեն փոխվել, իրենք նույնն են: Գլխավորը դա է: Եվ արդյունքն էլ նույնն է լինելու, ինչպես մեկ տարի առաջ:

Հիմա նրանք փորձում են կրկնօրինակել 2018 թվի թավշյա հեղափոխության մեթոդները, կարծես թե իրենց անհաջողության պատճառը վատ մեթոդների ընտրությունն էր: Բայց նույնիսկ դա չեն կարողանում անել: Անվադողեր են այրում, ծեծի դեպք է եղել արդեն: Դա իրենց ձեռագիրն է, ոչ թե 2018 թվի: Եվ ժողովուրդը դա լավ գիտի, լավ տեսնում է:

-Սփյուռքում ինչ կարծիք կա Հայաստանում ծավալվող այս զարգացումների վերաբերյալ: Վստահություն, աջակցություն կա՞ թե՞ ոչ:

Հիշենք, որ թավշյա հեղափոխությանը զուգընթաց Սփյուռքի բազմաթիվ օջախներում տեղի էին ունենում հանրահավաքներ ամենալայն շերտերի մասնակցությամբ, անկախ նրանից, թե այս կամ այն կուսակցությանը հարում էին, թե ոչ: Դա իրապես լայն սփյուռքահայ աջակցություն էր Հայաստանում տեղի ունեցող ժողովրդական զարգացումներին:

Այս ընդդիմությանը սփյուռքում սատարող որևէ հավաք երբևէ չի եղել թե հիմա և թե նախկինում: Սփյուռքում նրանք ի սկզբանե աջակցություն չեն ունեցել լայն հանրային շերտերում, բացառությամբ Դաշնակցության շարքերի և նրանց հետ կապված որոշ շրջանակների: Հիմա էլ այդպես է: Վերջիններս անթաքույց ընդդիմադիր գործունեությամբ են զբաղվել և հիմա էլ շարունակում են ընդդիմանալ իշխանությանը և սատարել Երևանի փողոցներում ընդդիմադիր շարժումը: Եթե նախկինում կար գիտակցություն, որ անկախ նրանից, թե ով է իշխանության, դրսում Հայաստան պետությունը մեկն է և Սփյուռքը միանշանակ սատարում է պետությունը, ապա հիմա այդ սկզբունքը հաճախ չի պահպանվում: Կուսակցական շահերը վեր են դասվում պետական շահերից: Սա ցավալի արձանագրում է:

-Ձեր կարծիքով նրանք կհասնե՞ն իրենց նպատակին: Որքանով են իրատեսական գնահատում իրավիճակը: Տեսակետ կա, որ այս փողոցային իրադարձությունները խորքային փոփոխության չեն բերելու:

Թեպետ պետք չէ թերագնահատել այդ ուժերի՝ երկիրն ապակայունացնելու ընդունակությունները, այնուամենայնիվ նրանք չեն կարող հասնել իրենց նպատակներին:

Այն, որ Հայաստանը և Արցախը գտնվում են շատ բարդ իրավիճակում և կանգնած են բարդ ընտրության առջև, դրանում բոլորն են համոզված: Սակայն այս իրավիճակը պայմանավորված է մեծամասամբ արտաքին աշխարհաքաղաքական անբարենպաստ պայմաններով, որի լուծումը այս կամ այն իշխանությունը չէ: Լուծումը բարդ է անկախ նրանից, թե ով է իշխում: Սակայն լավագույն լուծումը դա ժողովրդի կողմից ընտրված իշխանության լուծումն է:

Ընդդիմությունը չունի իրական և ճշմարիտ օրակարգ: Նրանք իբրև թե առաջարկում են լուծում, բայց իրենց առաջարկը պարզապես իրենց իշխանություն տալն է, այն էլ ոչ ընտրությունների միջոցով: Նրանք խոսում են ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին: Եթե դա իրականանա, ապա դա ոչ այլ ինչ է, քան փոքրամասնության կողմից զավթած ապօրինի իշխանություն: Եվ դա թերևս վատագույնը չէ: Վատագույնն այն է, որ նրանց օրակարգը հինգերորդ շարասյան նպատակներին մինչև վերջ հասնելն է: Այսինքն՝ ապօրինի իշխանություն, որը պատրաստվում է պետության ինքնիշխանությունը հանձնել Ռուսաստանին:

-Նրանք որևէ կերպ կարո՞ղ են ակնկալել հանրային աջակցություն։

Իմ կարծիքով՝ ոչ: Ժողովուրդը նրանց լավ է ճանաչում: Տեսել է նրանց կեղծված ընտրություններն ու իրենց իշխանության օրոք երկրի թալանը: Տեսնում է նրանց կեղծ օրակարգը: Տեսնում է մեր պետականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգը: Նրանք նույնիսկ թավշյա հեղափոխության մեթոդներն են կեղծում, չկարողանալով բավարարվել ոչ բռնի մեթոդներով: Նրանք հանրությունից չեն կարող ստանալ ավելի մեծ աջակցություն, քան ստացան նախորդ ընտրություններում: Բայց կրկին անգամ նշենք՝ հանրությունը և իշխանությունը պետք է զգույշ լինեն և հնարավորություն չտան նրանց պետության հիմքերն ապակայունացնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում