Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Նախագծահեն ընկերություն ու լավագույն գործատու․ հայրենադարձ Կարեն Նալբանդյանը՝ Ֆիլիպ Մորրիս Արմենիայի մասին

Արդեն չորրորդ տարին է, ինչ Ֆիլիպ Մորրիս Արմենիան Հայաստանում ճանաչվում է լավագույն գործատու։ Ընկերությունն անցնում է վերափոխման միջով․ փոխվում է արտադրանքը, տեսլականը, նաև՝ աշխատանքի կազմակերպման եղանակը։ Բռնելով նախագծահեն ընկերություն դառնալու ուղին՝ Ֆիլիպ Մորրիս Արմենիան աշխատանքի առաջարկ է արել Նախագծերի գծով կառավարիչ Կարեն Նալբանդյանին, ով, Լիտվայում 30 տարի ապրելուց հետո, վերադարձել է Հայաստան՝ մշտական բնակության։ Կարենի հետ զրուցել ենք ընկերության առաջնահերթությունների, ինչպես նաև նախագծահեն ընկերության մարտահրավերների մասին։

 

Փաստորեն, սա երկրորդ անգամն է, ինչ վերադառնում եք Հայաստան՝ բնակվելու, ու դարձյալ աշխատանքի եք անցնում Ֆիլիպ Մորրիս Արմենիա։ Ինչո՞վ է պայմանավորված երկրի ու ընկերության այս ընտրությունը։

Երկրի ընտրության հարցում պատասխանն ակնհայտ է․ Հայաստանն իմ հայրենիքն է, ես այստեղ եմ ծնվել։ 1988 թ․ երկրաշարժից հետո ընտանիքս ստիպված եղավ հեռանալ երկրից։ Երբ տարիներ անց աշխատանքի առաջարկ ստացա Ֆիլիպ Մորրիսից Հայաստանում, նայեցի դրան որպես հնարավորություն՝ հայրենիք վերադառնալու։ Առհասարակ, կյանքում ես առաջնորդվում եմ «հնարավորությունը մեկ անգամ է տրվում» սկզբունքով։ Իմ դեպքում բախտս բերեց, քանի որ հնարավորությունը կրկնվեց, ու երկրորդ անգամ աշխատանքի առաջարկ ստացա Ֆիլիպ Մորրիսից և որոշեցի բաց չթողնել նման բացառիկ հնարավորությունը, և մենք ընտանիքով որոշեցինք կյանքի նոր փուլ սկսել Հայաստանում։

Ինչ վերաբերում է Ֆիլիպ Մորրիսին, սա այն ընկերությունն է, որտեղ ես միշտ ինձ զգացել եմ, ինչպես ընտանիքում, որն ինձ համար շատ կարևոր է գործատու ընտրելիս։ Բացի այդ, Իմ կարծիքով ,սա այն ընկերությունն է, որը ներդնում է ամեն աշխատակցի աճի ու զարգացման մեջ, կարճ ժամանակում կարիերայի լայն հնարավորություններ է տալիս՝ չսահմանափակելով բիզնեսի ուղղության ու մասնագիտության ընտրության հարցում։ Սա է պատճառը, որ կասկած չունեի՝ արժե վերադառնալ ընկերություն, թե ոչ․ Ընտրությունը ի սկզբանե ակնհայտ էր.

Ի՞նչ է նշանակում «նախագծահեն ընկերություն», ինչպե՞ս է աշխատանքային գործընթացը տարբերվում մեզ ծանոթ աշխատելաոճից։

Նախագծահեն ընկերությունը՝ Project Based Organization, տարբեր ոլորտների մասնագետների համախմբումն է մեկ նախագծի շրջանակներում՝ ընկերության նպատակներին հասնելու համար։

Այլ կերպ ասած, նախագծահեն ընկերությունն օգտագործում է ճկուն գործիքներ՝ առաջնահերթ նախագծերի իրականացման համար։ Սպառողների կամ բիզնեսի համար առաջնային նախագծերի շուրջ աշխատում են տարբեր նախագծային թիմեր։

Դա նախագծերի առաջնահերթ պորտֆելի իրականացումն է՝ օգտագործելով ճկուն ձևաչափեր՝ նախագծային թիմերի առաջադրանքների կազմակերպման համար, որոնք կենտրոնացած են հաճախորդների կամ բիզնեսի արդյունքների վրա:

Մեր ընկերությունն անընդհատ վերափոխվում է՝ սպառողին առաջարկելով նոր արտադրատեսակներ։ Ստացվում է, որ բիզնեսի կազմակերպումն էլ նոր մոտեցում է պահանջում՝ ներառյալ տարբեր թիմերի արդյունավետ համագործակցությունը, նպատակադրումն ու ռազմավարական նախագծերի իրականացումը։

Որո՞նք են նախագծահեն ընկերության՝ PBO—ի մարտահրավերները, ինչպե՞ս եք հաղթահարում դրանք Ֆիլիպ Մորրիսում։

Նախագգծահեն ընկերություն դառնալու գործընթացը պետք է ուղված լինի նախագծերի առաջնահերթության սահմանման, մարդկային ու ֆինանսական ռեսուրսների կառավարման, նախագծերի թափանցիկության ու մոնիտորինգի, ինչպես նաև ընկերության ռազմավարական նպատակներին ու սպասվող արդյունքներին համապատասխանեցնելու մարտահրավերներին։ Ֆիլիպ Մորրիսում այս մարտահրավերները առերեսում ենք քայլ առ քայլ․

Առաջին հերթին կազմում ենք ռազմավարական նախագծերի պորտֆելը․  որը կօգնի մեր կազմակերպությանը հասնել սպասվող արդյունքներին։ Այս գործընթացում ամեն նախագծի համար սահմանվում Է թիմ, բյուջե, կատարողականը նկարագրող ցուցանիշներ։ Հաջորդիվ ստեղծում ենք մոնիտորինգի, թափանցիկության ու առաջնահերթությունների սահմանման ներքին ենթակառուցվածք։ Հաշվի են առնվում շուկայի վերլուծությունը, սպառողների պահանջմունքները, մարդկային ու ֆինանսական ռեսուրսների կառավարումը։ Նախագծերի կառավարման համար օգտագործում ենք տարբեր ձևաչափեր։ Անընդհատ վերլուծում ենք նախագծերի արդյունքները և, վերհանված խնդիրները լուծելով, բարելավում դրանք։ Չսպասելով նախագծերի ավարտին՝ օգտագործում ենք հաշվետվության ու վերլուծության ճկուն մեխանիզմ։ Կարևոր է նաև բարելավել թիմի գիտելիքները նախագծերի կառավարման ոլորտում․ սա օգնում է հասկանալ աշխատանքի նոր ձևաչափի մեթոդներն ու անհրաժեշտությունը։

Ֆիլիպ Մորրիսը այս տարի նույնպես արժանացել է «Լավագույն գործատու» հավաստագրին։ Ո՞րն է լավագույն գործատու լինելու ձեր բանաձևը։

Կարծում եմ՝ «լավագույն գործատուն» բանաձև է, որ ընկերության բոլոր աշխատակիցները հասկանում են՝ ինչ նպատակների համար են ամեն օր աշխատանքի գալիս, ինչպես է իրենց աշխատանքն օգնում ընկերությանը՝ հասնել իր տեսլականին։ Բացի այդ, կարևոր է ստեղծել երազանքի թիմ, որտեղ ամեն աշխատակից իրեն զգում է ինչպես ընտանիքում, ունի հնարավորություն կիսվելու իր գաղափարներով ու իրագործելու դրանք և աջակցություն է ստանում թիմի մյուս անդամներից։ Այս ամենը հնարավոր է աշխատակիցներին զարգացնող, երկկողմանի հետադարձ կապ ապահովող, բիզնեսի նպատակները հստակ սահմանող ու բացատրող, կարիերայի աճ ապահովող ղեկավարող անձնակազմի առկայության դեպքում։ Վերջապես, լավագույն գործատուն այն ընկերությունն է, որն իր թիմի հետ միասին սոցիալապես պատասխանատու է ու օգնում է հասարակությանն ու բիզնես համայնքին լուծել կարևոր խնդիրներ։

Ո՞րն է ձեր ուղերձը երիտասարդ տաղանդներին ու փորձառու մասնագետներին։

Երիտասարդ տաղանդներով միշտ հպարտանում եմ․ նրանք մեր ապագան են, ու իրենց հաջողությունը շատերին է ոգեշնչում։ Երիտասարդ տաղանդներին կասեմ հակիրճ՝ մի վախեցեք երազել, երբեք մի բավարարվեք ձեր ձեռքբերումներով, նոր նշաձողեր սահմանեք, զարգացեք ու ուսումնասիրեք նոր ուղղություններ։ Փորձառու մասնագետներին էլ կքաջալերեմ կիսվել իրենց գիտելիքներով ու փորձով, ինչի արդյունքում իրենց ձեռքբերումներն էլ կբազմապատկվեն։ Կարծում եմ, բոլորիս համար էլ լավագույն պարգևը տեսնելն է, որ կարողացանք մեզ շրջապատող մարդկանց օգնել դառնալ ավելի լավ մասնագետ։ Մեր գիտելիքներն ու փորձը սերնդեսերունդ փոխանցելը ապահովում է զարգացման ու առաջընթացի շարունակականություն, և այլ ճանապարհ չկա։

 

Նյութը պատրաստվել է ՖՄԱ հետ համատեղ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում