Saturday, 20 04 2024
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

Գարո Փայլանն այդ նախագիծը յոթ տարի է՝ ներկայացնում է, բայց այս անգամ ազգայնամոլական հիստերիայի արժանացավ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» երկլեզու պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

Պարոն Էստուկյան, մամուլում կան հրապարակումներ, որ Գարո Փայլանի՝ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասին նախագծի  ներկայացումից հետո նաև հայ համայնքի դեմ է լարված  իրավիճակ ստեղծել, ի՞նչ տեղեկություններ ունեք։

-Հայ համայնքի դեմ լարված վերաբերմունք չկա, հալածվում է ինքը՝ Գարո Փայլանը։ Այսինքն հանրապետության նախագահը դավաճանության մեջ մեղադրեց Գարո Փայլանին։ Բայց կոնկրետ հայ համայնքի  հետ կապված վերաբերմունքի փոփոխություն չկա։

Այս փուլում նման նախագածի ներկայացումն ինչքանո՞վ է նպաստավոր, ի՞նչ կտա այն։

-Գարո Փայլանն այդ նախագիծը  յոթ տարի ի վեր ներկայացնում է խորհրդարանում, բայց այս տարի առկա ազգայնամոլական հիտերիան շատ մեծ հակազդեցություն ցուցաբերեց Գարոյի այդ ելույթի դիմաց։ Եղածն ընդամնեը դա է, երկրում այս պահին կա ազգայնամոլական հիտերիա, որը խրախուսվում ու հրահրվում  է կառավարության կողմից։ Այդ հիստերիայի հետևանքով շատ ծանր հալածանք կա Գարո Փայլանի դեմ։

Կարծում եք ՝այդ հիստերիան կապ ունի՞ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս պրոցեսի հետ։

-Ո՛չ, հարաբերությունների կարգավորման մասին ոչինչ չենք կարող ասել, որովհետև այդպիսի կարգավորում արդեն չկա, շոշափելի ոչ մի զարգացում ու առաջընթաց չկա։ Հարաբերությունների կարգավորման իմաստով տեսանելի ոչինչ չկա։ Ընդհակառակը՝ սահմանները շարունակում են փակ մնալ։ Հայաստանն առաջարկեց գոնե դիվանագիտական անձանց համար սահմանը բացել, բայց թուրքական կողմն այս առաջարկն էլ մերժեց։ Հետևաբար հարաբերությունների բնականոնացման առիթով ոչ մի նախադրյալ չկա։

Գուցե նախաձեռնությունն ինքնին ազգայնականներին դուր չի գալիս։

-Այդ  նախաձեռնությունն ինքնին ոչինչ է այս պահին։ Բանագնացները երկու անգամ հանդիպեցին, մեկ անգամ Մոսկվայում, մեկ անգամ էլ Վիեննայում։ Հիմա պատրաստվում են երրորդ հանդիպմանը՝ Վիեննայում, բայց հասարակությունն այդ հանդիպումների մանրամասների մասին տեղյակ չէ։ Այսինքն՝ չգիտենք,թե ինչ է քննարկվել։

Այդ դեպքում ինչո՞վ կպայմանավորեք ազգայնամոլական այդ հիստերիան։

-Երկիրն ընդտրությունների շեմին է, առաջիկա տարում պետք է ընտրություն տեղի ունենա։ Այդ ընտրության նախօրեին այսօրվա գործող իշխանությունն ուզում է ավելի սուր բևեռացում ստեղծել երկրում։ Սա է խնդիրը։

Իսկ ինչպիսի՞ն են այս պահին Էրդողանի հնարավորությունները։

-Անակնկալ զարգացումներ Թուրքիայում միշտ կարող են լինել։ Անսպասելի ու ու անկանխատեսլեի զարգացումներն իհարկե բացառված չեն, միշտ կարող են լինել։ Չեմ կարող ասել խաղաղ միջավայրում ենք, ընդհակառակը՝ լարված իրավիճակ է։ Երկուշաբթի օրը դատարանն ապօրինի վճիռ կայարցեց մարդու իրավունքների պաշտպանների դեմ։ Օսման Քավալան բանտարկության դատապարտվեց, նրա հետ միասին յոթ այլ գործիչներ՝ տասնութ տարվա ազատազրկումների, առանց շոշափելի փաստերի։ Դա պարզապես կառավարության քմահաճույքն էր․ ահա այսպիսի իրավիճակ է այժմ Թուրքիայում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում