Friday, 29 03 2024
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո

Ռուսաստանը ձեռքերը երկարացնում է նաև ՀԱՊԿ անդամ պետությունների վրա․ այդ կառույցը դարձել է «Ճամպրուկ առանց բռնակի»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում իրավական օգնության տրամադրման մասին համաձայնագրի նախագիծը։

Փաստաթուղթը նախատեսում է իրավասության հարցերի շուրջ ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների համագործակցության մեխանիզմների ստեղծում և իրավական օգնության տրամադրում, մասնավորապես` ՀԱՊԿ անդամ երկրներում արագ արձագանքման հավաքական ուժերի ժամանակավոր տեղակայման հետ կապված գործերով։

Համաձայնագիրը նախատեսում է կողմերից մեկի կատարած հանցագործությունների օպերատիվ հետաքննություն։

Այն գործում է թե՛ ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի անդամների նկատմամբ, և թե՛ նրանց կողմից իրականացվող հանցագործությունների դեպքում։

ՀԱՊԿ-ում, հիշեցնենք,   ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ հարցին պետք է նայել այն կոնտեքստում, թե ի՞նչ անհրաժեշտություններ են առաջացել, ինչու՞ են ՀԱՊԿ-ի շրջանակներում որոշել այդպիսի մեխանիզմներ մտցնել՝ փոխադարձ իրավապահ օժանդակություն հասցնելու հարցում․ «Հավանաբար խոսքը գնում է հեղափոխությունների կանխման և  բողոքի շարժումների կանխման նպատակով համատեղ ջանքերով գործելու մասին։Այսինքն՝ քրեական գործեր հարուցվեն այն քաղաքական ու հասարակական գործիչների դեմ, որոնք իրենց երկրում ինչ-որ գործունեություն են իրականացնում ու այդ քրեական հետապնդման շրջանակը լինի ավելի լայն, այլ պետություններ ևս միանան այդ գործին։ Ես այդպես եմ կարծում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղուկասյանի՝ Ռուսաստանի համար դա այսօր դառնում է ակտուալ, որովհետև Ռուսաստանը բազմաթիվ նոր քրեական օրենսգրքի կարգավորումներ մտցրեց խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված․ «Բնականաբար Ռուսաստանն ուզում է հետևողական լինել, որ իր երկար ձեռքը հասնի նաև  իր այն քաղաքացիներին, որոնք այսօր Հայաստանում  են կամ ՀԱՊԿ-ի մյուս անդամ պետություններում ու կարողանա նրանց հետապնդել։ Եվ իհարկե հակառակը»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ արդեն վաղուց ՀԱՊԿ-ը Հայաստանի համար դարձել է  «ճամպրուկ առանց բռնակի»․ «Քարշ տալը արդեն բավականին դժվար է ,դեն շպրտելն էլ ՝ ափսոս։ Բայց պետք է այնուամենյանիվ կողմնորոշվել՝ շարունակել  քա՞րշ տալ,  թե՞  դեն շպրտել։ Ժամանականը կրիտիկակական կերպով ավելացնում է փաստարկները հօգուտ երկրորդ տարբերակի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանն ընդգծեց՝ Հայաստանը ռուսական շահերի սպասարկման բյուրո չէ․ « Մանավանդ այն ձևերով, որ Հայաստանին տանեն դեպի պատժամիջոցներ, դրանք Ռուսաստանի հետ հավասարաչափ կիսելուն։ Մեր շահերից դա ոչ միայն չի բխում, այլ հակասում է։ Դա մահացու է  հայկական պետականության համար։ Պետք է դեն շպրտել ՀԱՊԿ անունով աղբը»։

Ըստ մեր զրուցակցի՝ ռուսների հետ ստորագրած ցանկացած թուղթ հավելյալ ռիսկեր է պարունակում այս փուլում «Դրանից հետո  պետք է շատ մեծ աշախատանք տանել, որ մեզ այն չվնասի։ Օգուտ տալ չի կարող, բայց վնասել կարող է»,-եզրափակեց նա։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում