Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը խոսել է 44-օրյա պատերազմից և հայտարարել, որ պատերազմի ընթացքում Հայաստան զենք է փոխադրվել Ղազախստանից, Թուրքմենստանից և Իրանից։ «Մենք խնդրեցինք մեր վրացի ընկերներին՝ փակել օդային և ցամաքային ուղիները, և նրանք դա արեցին, մենք շնորհակալ ենք նրանցից։ Մենք նաև խնդրել էինք մերձկասպյան բոլոր երկրներին՝ թույլ չտալ զենքով բեռնված ռուսական ինքնաթիռների անցումը, բայց դա մեզ չհաջողվեց, և դա չպետք է թաքցնել»,- հավելել է Ալիևը։