Ժնևի համալսարանի և Ժնևի Վեբստեր համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների դասախոս Վիգեն Չետերյանի խոսքով Բաքուն ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա, որ դուրս թողնի վերջինիս Արցախյան կոնֆլիկտից. «Ադրբեջանը ցանկանում է Արցախում քիչ թվով հայություն, որոնք խաղացող չեն լինի»:
Չետերյանւ կարծում է, որ ԵՄ-ն Ադրբեջանին զսպելու ռեսուրսներ ունի, բայց արդյոք պատրաստ է:
Ըստ Չետերյանի` որպեսզի Հայաստանը կարողանա լուրջ խաղացող դառնա, նախ ներքին քաղաքական հարցերը պետք է լուծել. «Ներքին քաղաքական թնջուկները խանգարում են Հայաստանին լուրջ խաղացող դառնալ»: