Լեհաստանն ու Ռումինիան ապրիլի 28-ին հայտարարել են զորավարժություններ անցկացնելու մասին՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունների ֆոնին: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լեհաստանում մայիսի 1-ից մեկ ամիս երկրի գրեթե բոլոր ճանապարհներով կտեղափոխվի ռազմական տեխնիկա, քաղաքացիներին հորդորել են չլուսանկարել և չհրապարակել տեղեկատվություն՝ տեխնիկայի և դրա տեղաշարժի մասին։ Նշվել է, որ տեխնիկայի տեղաշարժը կիրականացվի հիմնականում երկրի հյուսիսում և արևելքում։
Միաժամանակ Ռումինիայի ՊՆ-ն, մեկնաբանելով սոցիալական ցանցերում Ուկրաինայի և Մոլդովայի հետ սահման զինտեխնիկա տեղափոխելու մասին տեղեկությունները, հայտարարել է ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ զորավարժությունների անցկացման մասին։