Այսօր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի է ունեցել բախում երկրի նախկի վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի կողմնակիցների և ոստիկանության միջև: Այս մասին հաղորդում է ուկրաինական УНИАН լրատվական գործակալությունը: Այսօր Ուկրաինայում նշվում է անկախության օրը, և ընդդիմադիրները խոստացել էին զանգվածային բողոքի ակցիաներ անցկացնել:
Դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհներից մեկում ոստիկանությունն արգելափակել է ընդդիմության երթը, որի հետևանքով սկսվել են բախումներ: Ոստիկանությունն իր այս քայլը բացատրել է նախօրեին Կիևի դատարանի կողմից զանգվածային այս ակցիայի վրա դրված արգելքով: Որոշ տեղեկություններով` բախումները շարունակվում են, սակայն ոստիկանությունը դեռ ուժ չի կիրառել, այլ պաշտպանվում է իր ուղղությամբ նետված քարերից: