Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Փաշինյանի հրաժարականի պահանջի որևէ բարոյական իրավունք չունեն բոլոր նրանք, ովքեր 30 տարի լափել են երկիրը

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ո՞վ իրավունք ունի և ո՞վ իրավունք չունի պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք և գաղափարապես օժտված ենք հավասար իրավունքներով և պարտականություններով։ Սա իհարկե իրավական տեսակետից։ Բայց կա նաև բարոյական և հաստատ ոչ պակաս կարևոր գործոն, համաձայն որի Փաշինյանից «հաշիվ պահանջելու» իրավունք ունեն առաջին հերթին նրանք, ով հենց բերել են նրան իշխանության։ Նա, ով 2018-ին կանգնեց հեղափոխության կողքին, ով փորձեց երազել ավելի ազնիվ ավելի զարգացած, բոլորի համար հավասար Հայաստանի մասին։ Ով հավատաց, որ գողն ու թալանչին պիտի հայտնվեն բանտում, իսկ իշխանության եկած մարդիկ պետք է բառիս բուն իմաստով ծառայեն հասարակ քաղաքացուն և իհարկե մեր բոլորի Հայրենիքին։

Նա ով չստացավ խոստացած արդարությունն ու բարեկեցությունը, ով այդպես էլ չտեսավ ծաղկուն Հայաստանը։

Փաշինյանի հրաժարականն անշուշտ իրավունք ունեն պահանջել մեր հերոս տղերքի ծնողներն ու հարազատները, քանզի և ողջ երկիրը և առավել ևս իշխանությունը, որի օրոք զոհվեցին նրանց որդիները երբևէ չի կարող համարժեք արդարացում գտնել (թեման անգամ քննարկման ենթակա չէ):

Բայց հրաժարականի պահանջի որևէ բարոյական իրավունք ՉՈՒՆԵՆ բոլոր նրանք, ովքեր 30 տարի բառիս բուն իմաստով լափել են երկիրը, ով կործանել է ու իր մանր քաղաքական նպատակների համար օգտագործել կրթական համակարգը։ Ամենաստոր ձևով թալանել ու փոշիացրել բանակը։ Սերմանել է ամբողջ երկիրը պարփակած կոռուպցիան ու լկտիությունը։ Ով նպաստել է ազգիս մտավոր դեգրադացիային, մտավոր ունակ ուժերի արտագաղթին ու կառավարելի անկիրթ զանգվածի ձևավորմանը։ Ում նույն 2018-ին իսկապես մերժեց ժողովուրդը ու ով սրտի սարսափով սպասում էր իր արժանի գնդակահարության օրվան…

Խառը ժամանակներում ենք ապրում

Թացն ու չորը, երազանքներն ու դառը իրականությունը խառնված։

Իսկապես պետք չի փորձել բարոյականություն փնտրել քաղաքանության մեջ։ Այն այնտեղ պարզապես չի կարող լինել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում