Wednesday, 24 04 2024
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24

Գումարվել է Արցախի Ազգային ժողովի հերթական նիստը

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի ղեկավարութամբ ապրիլի 28-ին գումարվել է Ազգային ժողովի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստը։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, նախքան օրակարգի հաստատումը, ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի առաջարկությամբ քննարկման ենթակա օրինագծերի ցանկից հանվել է ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ լրացուցիչ քննարկման և պարզաբանման անհրաժեշտությամբ։

Այնուհետև խորհրդարանն անցել է նիստի աշխատանքներին։

Ըստ աղբյուրի՝ օրակարգում ընդգրկված պարտադիր քննարկման ենթակա հարցերից «ԱՀ դատախազության 2021թ․ գործունեության մասին հաղորդումը» ներկայացրել է ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը։

«2021 թվականին Արցախի Հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործությունների 1711 դեպք, 2020թ․ ունեցել ենք 1281, 2019թ՝ 952 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանցագործությունների թիվն աճել է 33,6%-ով, 2019թ․ համեմատությամբ՝գրեթե 80%-ով: Հանցավորության շարժընթացի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2020 թվականի համեմատությամբ աճել է միայն ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների թիվը։ 2021թ․ գրանցվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների 150 դեպք, որը կազմում է ընդհանուր հանցավորության 8․8 %-ը (2020թ․՝ 164 , կամ 12,8%-ը, 2019 թվականին՝ 66, կամ 6,9 %-ը)»,- իր զեկույցում ընդգծել է գլխավոր դատախազը:

«2021 թվականին ԱՀ տարածքում արձանագրվել են ՝

մարդու դեմ ուղղված հանցագործություններ- 436 դեպք /2020թ.՝353/

հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ – 584 դեպք /2020թ.՝255/

սեփականության դեմ ուղղված հանցագործություններ – 439 դեպք/2020թ.՝ 488/

շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ -37 դեպք/2020թ.՝23/

պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ- 163 դեպք/2020թ.՝119/: Ընդ որում 2021թ․ արձանագրվել է կաշառք տալու փորձի դրդչության և կաշառք տալու փորձի 2 դեպք/ 2020թ․՝0/

2021թվականին արձանագրված հանցագործությունների բացահայտման ընդհանուր ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ նվազել և կազմել է 74% /2020թ.՝81,6%/։

2021թվականին իրավապահ մարմինների կողմից հարուցված գործերով վեր հանված պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը կազմել է ավելի քան 728 մլն ՀՀ դրամ/ 2020թ․՝20մլն 79 հազ․ 791 ՀՀ դրամ/,որից վերականգնվել է 255 մլն․500 հազ․ ՀՀ դրամը։

2021թ. ԱՀ դատախազություն է մուտքագրվել 407 դիմում/2020թ.՝ 444/։ Նույն ժամանակահատվածում ԱՀ դատախազությունում կազմակերպվել է դիմում- բողոքներով ներկայացած 542 քաղաքացիների ընդունելություն/ 2020թ․՝ 49/»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Զեկույցում գլխավոր դատախազը անդրադարձել է նաև 2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների դեպքերին։

Գուրգեն Ներսիսյանը հավաստիացրել է,որ շարունակելու են հետևողականորեն գործել դատախազության արդյունավետությունը բարձրացնելու, օրինականություն հաստատելու, հանրության հետ հարաբերությունները և փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ։

Հաջորդիվ նիստի օրակարգում ընդգրկված 1 տասնյակից ավելի օրինագծերի քննարկումն է եղել։

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին», ««Հայաստանի Հանրապետության 2004 թվականի աշխատանքային օրենսգիրքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթները ընդունվել են միաձայն։

Խորհրդարանի քննարկման է ներկայացվել «Սահմանապահ զորքերի մասին» օրինագիծը։ Այն 28 կողմ ձայնով ընդունվել է առաջին ընթերցմամբ։

Առաջին ընթերցմամբ ներկայացված «Պետական սահմանի մասին» օրենքի նախագծին պատգամավորները քվեարկել են 23 կողմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին 2 տասնյակից ավելի հարցեր են հնչեցվել 15 պատգամավորների կողմից: Դրանք տարհանվածների առողջական ու սոցիալական խնդիրների ,առաջին Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքների սոցիալական աջակցության վերանայման, ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման, տեղական արտադրողների շահերի պաշտպանության, մրցակցային հավասար պայմանների ստեղծման, արտաքին մարտահրավերների դիմակայման վերաբերյալ էին:

Հարցերին պատասխանել են կառավարության անդամները՝ պետական նախարար Արտակ Բեգլարյանի գլխավորությամբ:

Նիստն ամփոփվել է պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հայտարարությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում