Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Ռուսաստանի կազմի մեջ մտնելու խոսակցությունները Ղարաբաղի դեպքում շատ վտանգավոր են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը։

-Պարոն Հակոբյան, «Медуза» լրատվական կայքի փոխանցմամբ` Դոնեցկի, Լուգանսկի և Խերսոնի շրջաններում, որոնք հիմա գտնվում են ռուսական բանակի հսկողության տակ, մայիսի կեսերին կարող են անցկացվել «հանրաքվեներ» Ռուսաստանին միանալու հարցով: Այդ մասին «Медуза»-ին հայտնել է Կրեմլի վարչակազմին մոտ կանգնած մի անանուն աղբյուր: Ինչքանո՞վ է դա հնարավոր, արդյոք կարող է կրկնվել Ղրիմի նախադեպը։

Կեղծ հանրաքվեներ անցկացնելու փորձերը չեն կարող արդյունք ունենալ, քանի որ ամբողջ աշխարհը հստակ գնահատում է Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայի տարածքում. սա դաժան զինված ագրեսիա է, կողոպուտ, ահաբեկչություն, ցեղասպանություն համարվող գործողություններ․արդեն սկսվել է փաստերի հավաքագրումը հետաքննություն անցկացնելու  համար։

Ռուսաստանի Դաշնությունում գործող վարչախումբը իներցիայով փորձում է կրկնել այն քայլերը, որոնք արել է 8 տարի առաջ, սակայն, ինչպես գիտեք, աշխարհը լեգիտիմ չի ճանաչում Մոսկվայի ոչ մի քայլ։

-Այս օրերին Դոնեցկի, Լուգանսկի մասին խոսելիս հաճախ են նաև Ղարաբաղի հետ զուգահեռներ անցկացնում և այնտեղ ևս կան նմանատիպ տրամարդություններ։ Զուգահեռներ տեսնու՞մ եք, Ղարաբաղի պարագայում դա ինչքանով է հավանական։

Նման խոսակցություններ եղել են նախկինում, սա շատ վտանգավոր երևույթ է Ղարաբաղի ժողովրդի համար, որը իսպառ վարկաբեկում է այն պայքարը, որը հայ ժողովուրդը մղել և մղում է հանուն Արցախի ինքնորոշման համար։ Չի կարելի նույն հարթության վրա դնել իրականն ու արհեստականը։

Վստահ եմ, որ նման արտահոսքեր  արվում են Մոսկվայի կողմից՝ իր կայսերապաշտական հավակնությունները բավարարելու համար։

– Իհարկե նշվում է, որ Ռուսաստանը չէր ցանկանա հարաբերությունները փչացնել Ադրբեջանի հետ ու Ղարաբաղի դեպքում նման քայլի չի գնա, իսկ եթե Բաքուն չցանականա երկարացնել ռուս խաղաղապահների մանդատը, դա հնարավո՞ր է դառնում։ Գուցե ձևակերպումը լինի այնպիսին, թե Հայաստանը չի կարողանում պահել արցախահայության անվտանգությունը։

 Ղարաբաղյան երկրորդ պատերազմից անցել է մեկուկես տարի, բայց, ցավոք, ոչ բոլորն են համարժեք գնահատում դրա արդյունքները։ Ղարաբաղում խաղաղապահներ չկան, սա ընդամենը փորձ է քողարկելու օկուպացիոն ուժերին, որոնք Ադրբեջանի հետ միասին պաշտոնական Երևանին զրկել են հայաբնակ տարածաշրջանում իրավիճակի վրա ազդելու գրեթե բոլոր հնարավորություններից։ Մոսկվայի և Բաքվի միջև հետագա պայքարը, ցավոք, տեղի կունենա նաև Ղարաբաղի և Հայաստանի հայության շահերի հաշվին։

Երևանի համար իրավիճակի վրա ազդելու միակ տարբերակը ԵԱՀԿ Մինսկի խմբին հավատարիմ մնալն է՝ որպես հակամարտությունը լուծելու ՄԱԿ-ի մանդատ ունեցող միակ կառույց։ Ես վաղուց եմ կոչ անում պաշտոնական Երևանին ակտիվ քայլեր ձեռնարկել, հիմա օրհասական ժամանակ է, անգործությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալ հայոց պետականության համար։

-Երբ Պուտինը Դոնեցկն ու Լուգանսկը համեմատում է Կոսովոյի հետ ու զուգահեռ անցկացնում, այդ դեպքում, ինչու՞ ոչ Ղարաբաղը Կոսովոյի օրինակով։

-Խորհուրդ կտամ քիչ ուշադրություն դարձնել այդ կերպարին, նրա խոսքերն այլևս ոչ մեկի համար հիմք չեն։ Նա ընդամենը լարվածության աղբյուր է աշխարհի համար, որի «մարման» հարցը լուծվում է միջազգային մակարդակով։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում