Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ստացել է իր ընտանիքին ուղղված սպառնալիքներով երկրորդ նամակը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ ոստիկանությունն ամբողջությամբ գաղտնի է պահում հետաքննության մանրամասները: Ոստիկանությունից միայն տեղեկացրել են, որ նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը հետաքննում են վարչապետ Նաֆթալի Բենեթին ուղղված, փոստով ծրարով ստացված սպառնալիքները, ծրարի մեջ եղել է նաև փամփուշտ: Բենեթի ընտանիքի պաշտպանության համար պատասխանատու ստորաբաժանման ծառայությունն ուժեղացվել է: