Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Հայոց Ցեղասպանության 107-ամյակին նվիրված հիշատակի միջոցառման ավարտին ՀՅԴ-ական երիտասարդները սադրանք են իրականացրել։ Միջոցառման ավարտից հետո, սրահից դուրս գալու ժամանակ 2 դաշնակցականներ սադրանք են իրականցնում դեսպան Լիլիթ Մակունցի նկատմամբ։ Դիվանագետի վրա հարձակման հիմքով Կոնգրեսի անվտանգությունը կապվել է տեղի ոստիկանության հետ, որից հետո դաշնակցականներին ձերբակալել են։ Հայոց Ցեղասպանության միջոցառացումը ստվերած դաշնակցականներին, ըստ ամենայնի, քրեական պատասխանատվություն է սպասվում՝ դեսպանի վրա հարձակման հիմքով։