Իտալացի հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան Թվիթերի միկրոբլոգում հերքլ է ԶԼՄ-ներում տարածված իր մահվան մասին տեղեկությունը։ «Այն մարդկանց ու հետաքրքիր է առողջական վիճակս, ասեմ, որ շատ կատաղած եմ: 4 ամսվա մեջ արդեն երկրորդ անգամ են ինձ թաղում։ Ստացվում է, որ ես կարողանում եմ նաև վերակենդանանալ»,- գրել է Ռայոլան։
Հիշեցնենք, որ ժամեր առաջ իտալական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել Ռայոլայի մահվան մասին։ Որպես պատճառ նշված էր թոքերի հետ կապված լուրջ խնդիրները։