Միացյալ Նահանգները մտադիր Է 2 միլիոն դոլար տրամադրել Ղրղզստանին, որը կուղղորդվի հանրապետության հին ռազմամթերքի օգտահանմանը: Ապրիլի 28-ին այդ մասին հայտնել Է Բիշքեկում ԱՄՆ-ի դեսպանությունը:
«ԱՄՆ-ը 2 միլիոն դոլար Է տրամադրում Ղրղզստանում հնացած ռազմամթերքի եւ պայթուցիկ նյութերի օգտահանման համար»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Դիվանագիտական ներկայացուցչության տվյաներով՝ փողը պլանավորվում Է տրամադրել 2023 թվականին:
Ծրագիրը կիրականացվի Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի Սահմանապահ ծառայության, ԵԱՀԿ-ի, ինչպես նաեւ ITF-ի (ոչ առեւտրային հումանիտար կազմակերպություն) հետ մատեղ: Հին ռազմամթերքն սպառնում Է ղրղըզ քաղաքացիներին եւ զինծառայողներին»,- կարծում են ԱՄՆ-ի դեսպանությունում: Ռազմամթերքի քանակի մասին, որը պլանավորվում Է օգտահանել, չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: