Ընդդիմությունը քաղաքական տեխնոլոգիաներ չի օգտագործում. խելացի չեն գործում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը:
Նրա խոսքով` ընդդիմությունը ճկուն ու մրցունակ չէ, 21-րդ դարում ազգային երաժշտությունն ու հին բարձրախոսը քաղաքական տեխնոլոգիա չեն:
Սոցիոլոգը կարծում է, որ մեզ մոտ Ֆատալիզմ է, սեփական մեղքերը վերագրում ենք ուրիշներին. «Ընդդիմությունը պետք է փոխի իր մտածելակերպը, հերիք է թուրքերին հիշեք, պետք է նշեն, թե ինչ են անելու, որ գան իշխանության»: