ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստացել է Ռոբերտ Խաչատրյանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության կապերի հետ վարչության պետի պարտականությունները կատարող Թագուհի Հովհաննիսյանը։
Մինչ այդ, Ռոբերտ Խաչատրյանը զբաղեցնում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնը: