Saturday, 10 06 2023
Արցախից 15 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Դավթաշենի դպրոցներից մեկի բակում փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա երեխայի նկատմամբ
ԶՊՄԿ-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունել է իր մեղքը. կալանքը երկարաձգվեց․ Hetq
Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին
Հորդորում ենք ՀՀ ԱՆ գործունեությունը չներկայացնել բացասական քողի ներքո․ հայտարարություն
Ադրբեջանի ԶՈւ-ն Կախակնի հատվածում կիրառել է ականանետ․ ՀՀ ՊՆ
Փրկարարները և պարեկները հայտնաբերել են անտառում մոլորված 73-ամյա քաղաքացուն
23:45
Լավրովը զրուցել է Թուրքիայի նոր արտգործնախարար Ֆիդանի հետ
ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Գայանե Հակոբյանը գրառում է կատարել
«Ծխախոտի տուփեր փոխելը ժամանակ է պահանջում, մարդիկ պետք է իմանան, թե ինչ խաղի կանոններ են գործելու հունվարի 1-ից հետո»․ Թունյան
Պուտինը հայտարարել Է Ուկրաինայի հակահարձակման մեկնարկի մասին
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ԱՆ փոխնախարարը հանդիպել է Երևանի ու մարզերի խոշոր ԲԿ-ների ներկայացուցիչների հետ
22:00
Նիդերլանդները Վրաստանի թիվ 1 ներդրողն է
Պաշտպանն առանձնացրել է ատելության խոսքի տարածումը և ծայրահեղ բևեռացումը
Պետք է ճիշտ աշխատել ՌԴ-ի հետ, հակառակ դեպքում հավիտենական պատանդ կլինենք
ԱՄՆ դեսպանը Սյունիքում քննարկել է անվտանգային իրավիճակը
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ
21:10
Բայրամովը և Հոգանը քննարկել են Հայաստանի հետ բանակցությունների ընթացքը
Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով Երևանը թուլացնում է ՌԴ-ի ձեռքերը
20:50
ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 2,1 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին
Տոյվո Կլաարը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Սոչիում կայացել է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը
Հայաստանում օգոստոսին կբացվի Արբիտրաժային կենտրոն
Գայանե Հակոբյանը ընդունել է մեղքը և դատապարտվել
Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է. ՀՀ վարչապետը՝ ՌԴ նախագահին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ կոչ են անում միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ

Բլինքենի հայտարարությունը Բաքվում ամերիկյան հավաքից առաջ

ԱՄՆ-ը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը երկարաժամկետ սկզբունքով լուծելու օգտին, ԱՄն կոնգրեսականների առաջ ներկայացնելով իր գերատեսչության աշխատանքը հայտարարել է պետքարտուղար Բլինքենը, որը նաև նշել է, թե Վաշինգտոնը ջանք է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար: Բլինքենը հայտարարել է նաև միակողմանի գործողությունների անընդունելիության մասին, որոնք ըստ նրա սրում են իրավիճակը: «Մենք դեմ ենք ցանկացած միակողմանի գործողությունների, հատկապես Ադրբեջանի կողմից, որոնք միայն սրում են իրավիճակը», հայտարարել է Բլինքենը: Նրա ելույթը հնչում է Բաքվում ամերիկյան դիվանագիտական հավաքին ընդառաջ:

Ապրիլի 27-28-ին Ադրբեջանի մայրաքաղաքում հավաքվելու և աշխատելու են Կովկասի երեք երկրներում ԱՄՆ դեսպանները, Կովկասի բանակցությունների հարցերի ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերը, որը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն էր, այլ դիվանագետներ, իսկ հավաքը անցնելու է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնի գլխավորությամբ: Մենք անդրադարձել ենք այդ հավաքին, որն ամենամյա է, և որի նախորդը անցկացվել էր Երևանում 2021 թվականի նոյեմբերին: Ընդ որում, նկատենք, որ 2021 թվականի նոյեմբերի սկզբին որոշակի դիվանագիտական աշխուժությունից հետո, որ եղավ Երևանում կազմակերպված ամերիկյան դիվանագիտական հավաքի, նաև այդ համատեքստում Էրիկա Օլսենի Ռեգիոնալ այցի, դրանից օրեր առաջ Փարիզում Մինսկի խմբի համանախագահության ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման, նաև նույն Ֆրանսիայում ՌԴ և Ֆրանսիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարների ձևաչափով քննարկումների տեսքով, տեղի ունեցավ նոյեմբերի 16-ը: Այդ օրը հայ-ադրբեջանական սահմանում իրադրությունը լարվեց մարտական ինտենսիվ գործողության աստիճան, որն աննախադեպ էր 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո:

Այժմ ռեգիոնը նույնպես դիվանագիտական աշխույժ շարժերի փուլում է, երբ հայ-ադրբեջանական խաղաղ բանակցության համար աշխատանքով են զբաղված թե ԱՄՆ, թե Ֆրանսիան, թե Ռուսաստանը, թե Եվրոպայի Խորհրդի նախագահ Միշելը: Չափազանց բարդ է գնահատել, թե այդ նախաձեռնությունները ինչ աստիճանով են համադրված, և որքան է դրանցում հակադրությունը: Արդյո՞ք «բաժանելով» ձևաչափերը, Արևմուտքը փորձում է բարդացնել դիվանագիտական խաղն ու այդ կերպ բարձրացնել իր ճկունությունը Ռուսաստանի դերը նվազեցնելու հարցում, թե՞ խնդիրները ավելի բազմազան են և անգամ արևմտյան ռազմավարությունը կովկասյան ուղղությամբ միատար չէ: Այդ հարցերի վերաբերյալ ստույգ գնահատումներ հնչեցնելը գործնականում անհնարին է, հաշվի առնելով երևույթի բազմաշերտությունն ու անհրաժեշտ ծավալի տեղեկատվության բացակայությունը:

Ի վերջո, ակտիվ դիվանագիտական «երթևեկության» մասնակիցները ավելի շատ խանգարում են միմյանց, ինչը կարող է տեսանելի ապագայում առաջացնել փակուղային իրավիճակ, թե՞ «մրցակցությունը» կառուցողական իմաստով է և կարող է նպաստել իրավիճակի լիցքաթափմանը: Նկատելի է, որ մարտի վերջին փարուխյան դեպքերից և լարվածության կտրուկ աճից հետո, կա որոշակի լիցքաթափում, թեև չկա դրա կայուն պահպանության որևէ երաշխիք՝ չնայած դիվանագիտական մաքոքի ակտիվ պտույտներին: Առավել ևս, որ դրանք թերևս ածանցվում են Ուկրաինայում շարունակվող պատերազմից ու դրա ռազմա-քաղաքական համատեքստից, որը ներկայումս մտել է նոր փուլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում