Թուրքիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարազմանդը Անկարայում լրագրողների համար կազմակերպած իֆթարի ժամանակ խոսել է նաև հայ-թուրքական կարգավորման նպատակով իրականացվող երկխոսությունից:
Դեսպանը մասնավորապես ասել է.
«Մենք գոհ կլինենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումից: Մենք հավատացած ենք, որ ճիշտը տարածաշրջանի բոլոր երկրնե8ի միջև լավ հարաբերությունների առկայությունն ու խնդիրները միասին լուծելն է: Եթե տարածաշրջանի երկրները, խնդիրները միասին քննարկելով լուծեն, այդպիսով կկանխարգելվեն նաև արտաքին միջամտությունները»: