Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է Ուկրաինային տրվող ռազմական օգնության ծավալների ավելացման մասին։ Ավստրալական ABC Broadcasting Corporation-ի տվյալներով՝ ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում Կիև կուղարկվի ծանր հրետանի և զինամթերք՝ 26,7 մլն ավստրալիական դոլարի չափով (19,1 մլն դոլար): Այսպիսով, Ավստրալիայի կողմից Ուկրաինային հատկացված միջոցների ընդհանուր ծավալը հասել է մինչև 161,6 միլիոն դոլար: