Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը, պատասխանելով լրագրողների հարցերին, կտրականապես դեմ է արտահայտվել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն։ «Բուլղարիան պետք է լինի խաղաղություն հաստատելու և հակամարտությունը դադարեցնելու ջանքերի մասնակից: Հակամարտության երկարաձգումը շատ առումներով վնասակար կլինի»,- հավելել է Ռադևը: Բուլղարիայի նախագահը նաև կասկած է հայտնել վարչապետ Կիրիլ Պետկովի գլխավորած կառավարական պատվիրակության՝ հինգշաբթի օրը Կիև այցելելու անհրաժեշտության վերաբերյալ։ «Սոֆիայում է ձևավորվում բուլղարական ինքնիշխան դիրքորոշումը, նման ճամփորդության կարիք չկա»,- ասել է նա։