Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Պուտինը հիշել է Կոսովոն, իսկ ի՞նչ «կհիշեցնեն» Հայաստանն ու Արցախը

Կրեմլում ապրիլի 26-ին տեղի է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հանդիպումը ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, որը Մոսկվա էր ժամանել Ուկրաինայի հարցի վերաբերյալ քննարկումների համար: Գուտերեշի հետ հանդիպմանը խոսելով Դոնբասի և Լուգանսկի ճանաչման, դրա պատճառների մասին, Պուտինն արել է հայտարարություններ, որոնք կարող են որոշակի աշխատանքային դիտարկման ենթարկվել հայկական դիվանագիտության համար: Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ Պուտինը Դոնբասի և Լուգանսկի վերաբերյալ իր խոսքերում որպես փաստարկ հիշատակել է Կոսովոն:

Մասնավորապես, Պուտինը հիշատակել է ՄԱԿ միջազգային դատարանի որոշումը Կոսովոյի վերաբերյալ, որում նշվում է, որ ինքնորոշման իրավունք իրացնող սուբյեկտը պարտավոր չէ թույլտվության համար դիմել այն տարածքի իշխանությանը, որում եղել է ինքնորոշվելուց առաջ: Պուտինը հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարին, որ նախադեպը կա և Դոնբասն ու Լուգանսկը օգտվել են այդ նախադեպից, իսկ հետո դիմել են Ռուսաստանին օգնության համար: «Այդպես արել են շատ պետություններ, այդ թվում Արևմուտքի մեր ընդդիմախոսները՝ Կոսովոյի հանդեպ», ասել է՝ «միջազգային իրավունքի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք» համարող Պուտինը, նշելով, որ Ռուսաստանի գործողությունները լիովին համապատասխանում են ՄԱԿ կանոնադրության 7-րդ գլխի 51 հոդվածին:

Անշուշտ, միամտություն է կարծել, թե հայկական դիվանագիտությունն օրինակ նույնությամբ կարող է այդ խոսքերը որպես փաստարկ միջազգային հանրությանը ներկայացնել արցախյան հարցում: Այստեղ անկասկած է, որ էական նշանակություն ունի քաղաքական ու ռազմական կշիռը: Հետևաբար, այն, ինչ իրեն թույլ է տալիս քաղաքական և ռազմական ուժով Ուկրաինայում հարց լուծող Ռուսաստանը, թույլ տալ չի կարող Հայաստանը, որն այսօր ունի լուծելու բազմաթիվ հարցեր: Նույնքան միամտություն է մտածել, թե արցախյան հարցն ունի Կոսովոյի օրինակով հանգուցալուծման տեսանելի, շոշափելի հեռանկար կամ հնարավորություն, ինչի պատճառները բազմաթիվ են ու բազմապիսի: Սակայն, այդուհանդերձ, այդպիսի հանգամանքները, հայտարարությունները, միջազգային դերակատարների միջև բանավեճերն ու խոսակցությունները պետք է թերևս ներառել «թղթապանակ»՝ արցախյան հարցում փաստարկային բազան համալրելու համար:

Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ, Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հանդեպ ՄԱԿ պատասխանատվության թեման ապրիլի 26-ին շոշափել է նաև Հայաստանի արտգործնախարարը, որը Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում մասնակցել է «Ռայսինայի երկխոսություն» (“Raisina Dialogue”) համաժողովի շրջանակներում տեղի ունեցած «Վերացման դոկտրին. դասեր ՄԱԿ-ի դարաշրջանից» պանելային քննարկմանը: «Որպես ՀՀ ԱԳ նախարար և պարզապես հայ՝ ցանկանում եմ հիշեցնել լսարանին երկու տարի առաջ մեր տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղում, տեղի ունեցած պատերազմի մասին։ Խնդրեմ, կարո՞ղ եք ձեռք բարձրացնել․ ձեզնից քանի՞սն են տեղյակ եղել դրա մասին, քանի՞սն են խոսել դրա մասին, քանի՞սն են պահանջել ՄԱԿ-ից գործել, կանխարգելել Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ նոր էթնիկ զտումները», միջազգային համաժողովի մասնակիցներին դիմելով ասել է Հայաստանի արտգործնախարարը: Նուրբ, սակայն թափանցիկ հանդիմանությունը անշուշտ արդարացի է, մյուս կողմից սակայն՝ թերևս ոչ էֆեկտիվ, որովհետև թե միջազգային կառույցների և դերակատարների, թե այդ շարքում ՄԱԿ հարթակի արձագանքները արտացոլելու են կատարվող աշխատանքը կամ այլ կերպ ասած՝ դիվանագիտական-քաղաքական պայքարը: Ահա այդ իմաստով է, որ Հայաստանի համար հույժ կարևոր է ոչ թե արդարացի հանդիմանությունը, այլ անդադար աշխատանքը Արցախի իրավունքների բարձրաձայնման փաստարկային բազայի ուղղությամբ: Միևնույն ժամանակ, իհարկե, այստեղ չափազանց կարևոր է նաև այն, թե սեփական իրավունքների պաշտպանության հարցում փաստական և սուբյեկտային ինչ բազայով է ներկայանալու հենց այն միավորը, որը բարձրաձայնում է իր ինքնորոշման իրավունքի մասին՝ Արցախը, իսկ ավելի կոնկրետ՝ Արցախի քաղաքական «էլիտան», որն իր գործը կարծես թե համարում է պարզապես հայրենասիրական շեփորի վրա «նվագելը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում