Thursday, 28 09 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
14:07
Ուկրաինան ենթակառուցվածքների վերականգնման համար 1 մլրդ դոլար է հավաքել
Որոշակի տվյալներ ունենք ԼՂ-ում տեղի ունեցած խոշտանգումների մասին , հրապարակային հանդես կգանք. ՄԻՊ
14:03
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ ժամանել է Կիև
13:59
Դա մարդկության դեմ հանցագործություն է․ Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը խոսել է ԼՂ հայերի դեմ Ադրբեջանի գործողությունների մասին
Հեղուկ գազի գինը – Սեպտեմբեր 28, 2023
13:54
Հունաստանում մոլեգնում է «Էլիաս» փոթորիկը. մեկ օրում մի քանի ամսվա տեղումներ են գրանցվել
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Սեպտեմբեր 28, 2023
Կառավարությունը 360 միլիոն դրամ կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու համար
Հայկական բնաշխարհ. Կաչաղակաբերդ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 2024 թվականի ՀՀ պետբյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի
13:42
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Սեպտեմբեր 28 2023
Արցախից բռնի տեղահանվածների գաղթի ճանապարհը
Ընդդիմադիրները այստեղ չեն, բայց մեզ անգործության մեջ են մեղադրում, դեմ են Հռոմի ստատուտին. Դավոյան
13:15
Ֆրանսիան 7 մլն եվրո և բժշկական պարագաներ կուղարկի ԼՂ–ից տեղահանվածներին
Հռոմի ստատուտի վավերացումը գործիք է ՀՀ-ի տարածքային ամբողջականության պահպանման համար. Ղազարյան
Ժամը 12.00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան է ժամանել 68.386 բռնի տեղահանված
13:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:01
Ականատես ենք լինում ծավալվող ժամանակակից ցեղասպանության, հայ ժողովուրդը կրկին դատապարտված է էթնիկ զտման. Մել Գիբսոն
Լուրերի արտակարգ թողարկում 13։00
12:58
Կանադայի վարչապետ Թրյուդոն ներողություն է խնդրել նացիստ վետերանին խորհրդարանում մեծարելու համար
Հռոմի ստատուտը կապ չունի հայ-ռուսական կապերի հետ, ամբողջը մանիպուլյացիա է
12:55
Իրանը մինչև տարեվերջ ևս 2 արբանյակ կարձակի. Հաջիզադե
ԱԺ Պետաիրավական հանձնաժողովն ընդունեց Հռոմի ստատուտը վավերացնելու նախագիծը
Տաշքենդի օդանավակայանի մերձակա արդյունաբերական պահեստում պայթյուն է որոտացել
Նանտից՝ Երևան․Արցախցի ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականո՞ւմ
Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով
Ադրբեջանի կողմից անցակետում կամայական ձերբակալումներ են տեղի ունենում, սա չափազանց անհանգստացնող է
Բայրամովը հանդիպել է Բլինքենի օգնականին
Ինչպես են բռնի տեղահանվածներին դիմավորվում Հայաստանում

Գեւորգ Պապոյանի հեղինակած օրինագծով հստակեցվում է տարեկան հաշվետվություններ ներկայացնող ԲԲԸ-ների շրջանակը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությամբ առաջարկեց ՀՀ 1998թ. թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, այն է՝ «Բաց բաժնետիրական ընկերությունն օրենքով սահմանված կարգով պարտավոր է ամեն տարի, ի գիտություն բոլորի, հրապարակել իր տարեկան հաշվետվությունը եւ հաշվապահական հաշվեկշիռը»: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Գեւորգ Պապոյանը նշեց, որ նախագծի ընդունմամբ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման պահանջը պարտադիր կլինի ոչ թե բոլոր բաց բաժնետիրական ընկերությունների համար, այլ այն ԲԲԸ-ների, որոնք հանդիսանում են ՀՀ տարածքում արժեթղթերի հրապարակային առաջարկ անող անձ, հաշվետու թողարկող կամ կբավարարեն «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված քանակային որոշ չափանիշներին՝ գործունեությունից հասույթի, ակտիվների հաշվեկշռային արժեքի, աշխատողների թվաքանակի գծով:

Խնդիրն այն է, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով ԲԲԸ-ների ֆինանսական հաշվետվությունների պարտադիր հրապարակման դրույթն ուժը կորցրած է ճանաչվել, մինչդեռ, Քաղաքացիական օրենսգրքում շարունակում է գործել մի դրույթ, որի համաձայն՝ ԲԲԸ-ները պարտավոր են ամեն տարի ի գիտություն բոլորի՝ հրապարակել տարեկան հաշվետվությունները եւ հաշվապահական հաշվեկշիռը:

Ըստ հեղինակի՝ ֆինանսական հաշվետվություններ հրապարակող ԲԲԸ-ների շրջանակը կհամապատասխանեցվի «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի պահանջներին:

Հարակից զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ նախագծով առաջարկվող փոփոխության պարագայում ԲԲԸ-ների համար առաջանում են նախատեսված պահանջի մեկնաբանության հետ կապված բարդություններ: Մասնավորապես, խմբագրումից ակնառու չէ, որ հրապարակման են ենթակա միայն այն ԲԲԸ-ների ֆինանսական հաշվետվությունները, որոնք բավարարում են «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ գործադիրը գտնում է, որ անկախ ընկերության կազմակերպաիրավական տեսակից՝ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման պահանջները նպատակահարմար է նախատեսել հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրությամբ, եւ այլ օրենքով կամ օրենսգրքով նույն պահանջը սահմանելու անհրաժեշտությունը բացակայում է:

Նշվել է նաեւ, որ նույնաբովանդակ իրավակարգավորում է առկա նաեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 108-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 115-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին պարբերությունում: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Կառավարությունն առաջարկում է նախագծով ներկայացված փոփոխության փոխարեն ուժը կորցրած ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ մասը, 108-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 115-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին պարբերությունը:

Նախագծի վերնագրում «լրացում» բառն անհրաժեշտ է փոխարինել «փոփոխություն» բառով՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 33-ի պահանջը:

Գեւորգ Պապոյանը տեղեկացրեց, որ ընդունել է Կառավարության առաջարկները եւ ներկայացրել է լրամշակված տարբերակ: Նա նաեւ նշեց, որ խնդիրը ներկայացրել են գործարար համայնքի ներկայացուցիչները:

Քննարկման արդյունքում հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն տվեցին օրենսդրական նախաձեռնությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում