Sunday, 24 09 2023
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
11:30
Հայտնի մարզիկների արձագանքը․ Արոնյանը պատասխանել է Մամեդյարովին
11:25
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
12:40
Մերժել Հայաստանին հանուն Ռուսաստանի․ Յանա Եգորյանի զոհաբերությունը
Վերջապես․ ՀՖՖ-ի դարակազմիկ որոշումը․․․
Ինչու լցվեց ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը․ Ովքեր են մեղավորները․․․
16:00
Բելգրադում սպասում են հայ լեգենդին․ Միջազգային ֆեդերացիայի անդրադարձը
15:58
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Հայաստանն ու Թուրքիան․Վրացական ֆիասկո, ադրբեջանական անկում․․․
Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
22:15
Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց
Հայաստանը պատրաստ է սենսացիայի․ Ուշագրավ փաստեր Խորվաթիայի մասին
Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում
00:45
Հայաստանի հավաքականը չպարտվեց Թուրքիային. Պայքարը շարունակվում է
00:04
Դաշյանը դաշունահարեց դարպասը. Հայաստանը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը
Ռևանշի խաղը․ Ինչպես հաղթել թուրքերին․․․
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Պետրակովի հաղթաթուղթն ու հավաքականի հիմնական խնդիրը․․․
Ընդդեմ 250 միլիոնանոց Թուրքիայի․ Կորուստներ մրցակցի ճամբարում
Հայաստանի հավաքականը «ամուր ընկույզ» է դարձել. Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիա
Մահ, կամ ազատությո՞ւն․ Անընդունելի օրակարգ Թուրքիայի դեմ խաղի շուրջ
Ռուսները ճնշե՞լ են Օգանեսյանին․ Հայ ֆուտբոլիստն ուրախ է, բայց․․․
Մերժել ռուսներին․ Հայ ֆուտբոլիստի որոշումն ու հայտարարությունը
Արսեն Զախարյանը Հայաստանի հավաքականո՞ւմ․ Նոր զարգացումներ․․․
Որքան է գնահատված Հայաստանի հավաքականը Թուրքիայի դեմ խաղից առաջ
Ֆուտբոլի տոմսի գնի նոր ռեկորդ․ Որքան վճարել Հայաստան-Խորվաթիա խաղը դիտելու համար
16:00
Կրկին Բելգրադում․ Արթուր Ալեքսանյանի ոսկե հնարավորությունը․․․

Ստեփանակերտի թիմը՝ Հայաստանի Բարձրագույն խմբո՞ւմ․ «Լեռնային Արցախի» հայտը

Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնության 24-րդ տուրում «Լեռնային Արցախը» Սիսիանում 1։0 հաշվով առավելության հասնելով իր հիմնական մրցակցի՝ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ ամրապնդվեց առաջին հորիզոնականում։ Այս պահին «Լեռնային Արցախը» 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը 6 միավորով գերազանցելով «Շիրակին»։ Առաջնության ավարտին մնացել է 5 տուր։ Հավանականությունը մեծ է, որ «Լեռնային Արցախը» նվաճի Առաջին խմբի առաջնության չեմպիոնի կոչումը։ Մասնավորապես արցախցի երկրպագուները սպասում էին, որ իրենց սիրելի թիմը գալիք մրցաշրջանում ելույթ կունենա Հայաստանի բարձրագույն դիվիզիոնում՝ VBET Պրեմիեր լիգայում, բայց․․․։ Ապրիլի 1-ին կայացած ՀՖՖ ակումբների արտոնագրման նիստում մերժվել էր «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի Ազգային արտոնագիրն առ այն, որ ակումբը չի բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի Հոդված 17-ի պահանջները, ըստ որի արտոնագրման թեկնածուն պետք է իր կամ դուստր ընկերության կազմում առնվազն ունենա 8 տարբեր տարիքային խմբերի մանկապատանեկան թիմեր, որոնք մասնակցում են ՀՖՖ հովանո ներքո անցկացվող առաջնությունններին։ «Մենք չենք բողոքարկել ՀՖՖ որոշումը, քանի որ մենք, ճիշտ է, չենք բավարարել ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի 17-րդ հոդվածը, սակայն նամակ-առաջարկ ենք ուղարկել ՀՖՖ արտոնագրման բաժին և խնդրել ենք մեզ ընդառաջել։

Բանն այն է, որ մեզ համար բարդ էր հետպատերազմյան շրջանում հավաքագրել 8 տարբեր տարիքային խմբերի մանկապատանեկան թիմեր, որոնք պետք է պարտադիր մասնակցեին նաև ՀՖՖ հովանո ներքո անցկացվող առաջնություններին, սակայն նամակ-առաջարկում նշել ենք, որ թեպետ այս պահին մեր միայն 3 մանկապատանեկան թիմեր են մասնակցում ՀՀ մանակապաատանեկան առաջնություններին, սակայն այժմ ունենք 8 և ավելի մանակապատանեկան թիմեր, որոնք հաջորդ առաջնությանը անպայման կմասնակցեն։ Պետք է նշեմ, որ օրինակ Առաջին խմբում հանդես եկող թիմերի համար պարտադիր չէ ունենալ կանանց թիմ, բայց մենք ունենք կանանց 1-ին խմբի առաջնությանը մասնակցող թիմ։ Հուսով ենք, որ ՀՖՖ-ն հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները մեզ կընդառաջի և կշնորհի Ազգային արտոնագիր։ Անկախ ամեն ինչից մենք շարունակելու ենք պայքարել Առաջին խմբի առաջնության չեմպիոնության համար», Football365.am-ին տված հարցազրույցում ասել էր «Լեռնային Արցախի» նախագահ Մհեր Ավանեսյանը։ Նշենք, որ Արցախը ներկայացնող ակումբը գրանցված է Գորիսում, իսկ տնային հանդպումներն տեղի են ունենում Սիսիանում։ Մարզումները սակայն «Լեռնային Արցախն» անց է կացնում Ստեփանակերտում։ Դե ֆակտո «Լեռնային Արցախը» ներկայացնում է Ստեփանակերտը։ Հայտնի պատճառներով սակայն «Լեռնային Արցախը» չի կարող պաշտոնական հանդիպումներ անցյկացնել տանը՝ Արցախի մայրաքաղաքում։ Կընդառաջի՞ արդյոք ՀՖՖ-ն Արցախը ներկայացնող թիմին։

Նշենք, որ ՀՖՖ-ի արտոնագրման բաժինը ազգային արտոնագիր էր տրամադրել Գյումրիի «Շիրակին»։ Հավանական է, որ Գյումրին ներկայացնող տիտղոսակիր թիմը հաջորդ մրցաշրջանում վերադառնա բարձրագույն լիգա։ Ցանկալի կլիներ, որ բարձագույն խմբում տեսնեինք նաև Արցախը ներկայացնող թիմին։ «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1927 թվականին, որպես «Դինամո» մարզական հասարակության նախագիծ։ Այդ ժամանակահատվածում Խորհրդային Միության շատ փոքր քաղաքներ ևս ունեցել են նման կարգավիճակ։ Սակայն դա եղել է առաջին դեպքն էր, երբ նման ֆուտբոլային ակումբին հաջողվում էր հանդես գալ ազգային և տարածաշրջանային մրցաշարերում։ «Դինամո Ստեփանակերտ» ֆուտբոլային ակումբը 1950 թվականին կատարել է իր առաջնամուտը ԽՍՀՄ գավաթի խաղարկության մրցաշարում։

1990-1995 թվականների ընթացքում ակումբը հայտնի է եղել «Արցախ Ստեփանակերտ» անունով։ 1995 թվականից սկսած ակումբը հանդես է եկել Հայաստանի Բարձրագույն խմբում։ Այդ ընթացքում թիմի անունը փոփոխվել է՝ «Ղարաբաղ Երևան»։ 1999 թվականին թիմը վերանվանվել է «Ղարաբաղ Ստեփանակերտ»։ 2004 թվականին թիմը դարձել է Հայաստանի Առաջին խմբի փոխչեմպիոն։ Իսկ 2006 թվականին թիմը դարձել է Հայաստանի առաջին խմբի չեմպիոն։2009 թվականին թիմը վերադարձել է Ստեփանակերտ և սկսել հանդես գալ Լեռնային Ղարաբաղի առաջնությունում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում