Tuesday, 26 09 2023
Էրդողանի հայտարարությունը. չկորցնել զգոնությունն ու սթափությունը
ԼՂ-ից Հայաստանի Այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել արդեն պայթյունից տուժած 13 քաղաքացի
Կարևոր է, որ միջազգային դիտորդները հասնեն ու աջակցություն ցուցաբերեն ԼՂ ժողովրդին հենց տեղում. Փաուեր
ԼՂ-ից դեպի Հայաստան ուղևորված որոշ ընտանիքներ ճանապարհի խցանման պատճառով վերադարձել են
Դ․ Սարգսյանը և Ց․ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվում
Ուղիղ․ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերի մամուլի ասուլիսը Կոռնիձորում
Հայաստանից ԼՂ են ուղևորվել շտապօգնության մեքենաներ
Էրդողանը Հայաստանից պահանջել է բացել «Զանգեզուրի միջանցքը»
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 26, 2023
«Միջացքի հարցում Իրանից դրական ազդակներ ենք ստանում». Էրդողան
Հեղուկ գազի գինը – Սեպտեմբեր 26, 2023
ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 7 տուժած քաղաքացու վիճակը ծանր է․ նրանք Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում են
Մենք հպատակ չէինք, բայց ռուսը փակեց Արցախի պատմության էջը
«Ակնկալում ենք, որ Հայաստանը ուժեղ կամք կդրսևորի». Էրդողան
Մոսկվան կկանգնի դիլեմայի առաջ, կփորձի պահել Ղարաբաղի բնակչության մի մասին
«Ղարաբաղի հարցով ցանկացած առաքելություն հնարավոր է միայն Բաքվի համաձայնությամբ». Պեսկով
Կամ Երևան կգնանք, կամ ՌԴ. տեղահանված արցախցի տարեց կինը վերջին օրերը սարսափով է հիշում
Սա 21-րդ դարում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դասական դեպք է. Մարուքյան
14:04
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի արտակարգ թողարկում 14։00
14:00
Ամերիկայի հայ դատի հանձնախումբը Կոնգրեսի 80-ից ավելի գրասենյակների ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամը
Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք գործած մեր հայրենակիցների հոսքը երեկվա դրությամբ շատացել է. Վարդան Սարգսյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոչ է անում իրենց հետ համագործակցությամբ աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց
Ոչ մի տեսակի հումանիտար օգնություն չի կարող սփոփել տառապանքը, որը մարդիկ տեսել են, որի միջով անցնում են այժմ. Փաուերը հանդիպել է Սյունիքի մարզպետին
«Աշխատում ենք Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով ԿԽՄԿ մուտքն ու ելքը կազմակերպելու համար». Հաջիև
Այս պահին խնամքի հաստատություններ են տեղափոխվել ԼՂ-ից բռնի տեղահանված միայնակ 5 անձ
13:30
Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն տևական խաղաղության համաձայնագրի. Մեթյու Միլլեր
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Սեպտեմբեր 26, 2023
13:15
Ռուսաստանը փորձում է հակագրոհել Բախմուտում
Մոլորություն է, թե այդպես փակվելու է ադրբեջանական այդ թեման

Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

2000-2018 թթ. ընթացքում պետական ծառայության տարբեր պաշտոններ զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաև՝ 2011-2018 թթ. վերջինիս անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել են նշված անձանց կողմից կոռուպցիոն բնույթի բազմաթիվ չարաշահումներ կատարելու դեպքեր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջիններս իրենց պաշտոնավարման տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հովանավորչության և կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ձեռք են բերել իրենց և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, մասնավորապես` իրենց հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու ձևական գործարքների միջոցով օրինականացրել են դրանք:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2000-2018 թթ. ընթացքում Վ. Գասպարյանի կինն ու դուստրը, տարբեր ժամանակահատվածներում պաշտոնների նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում և ՀՀ ոստիկանությունում, տարիներ շարունակ առհասարակ ծառայության չեն ներկայացել և իրենց պարտականությունները չեն կատարել:

Բացի այդ, Վ. Գասպարյանի կինը, պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ոստիկանությունում, անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները: Վ. Գասպարյանը, տեղյակ լինելով այդ ամենի մասին, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, որպիսի պայմաններում նրա կնոջն ու դստերն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 45 մլն ՀՀ դրամ գումար:

Քրեական գործով պարզվել է նաև, որ Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թթ. ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, բացի պաշտոնեական լիազորությունները չարաշահելուց, կատարել է նաև պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև` զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ: Արդյունքում, նախկին ոստիկանապետը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, որից միայն Գեղարքունիքի մարզում և Երևան քաղաքում գտնվող իր առանձնատների, ինչպես նաև արտադրական շինության տարածքի վերանորոգման համար ծախսել է ընդհանուր շուրջ 700 մլն ՀՀ դրամ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույք:

Նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև 1994-2018 թթ. ընթացքում ՀՀ ՊՆ և ոստիկանության համակարգում պաշտոնավարած, այդ թվում` 2011-2018 թթ.-ին Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի կողմից ինչպես առանձին, այնպես էլ Վ. Գասպարյանի հետ խմբի կազմում կոռուպցիոն բնույթի հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ:

Մասնավորապես` պարզվել է, որ Արշակ Հակոբյանը 2011թ. ձեռք է բերել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող 75.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույք, որի առուվաճառքի պայմանագրում նշվել է գույքի մտացածին արժեք՝ 3.000.000 ՀՀ դրամ: Բացի այդ, Արշակ Հակոբյանը 2012 և 2013 թթ. 120.000.000 ՀՀ դրամով ու 204.250.000 ՀՀ դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Ամիրյան և Հանրապետության փողոցներում գտնվող անշարժ գույքերը և գիտակցելով, որ դրանց արժեքը շեշտակիորեն գերազանցում է իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները, դրանք նվիրատվության և առուվաճառքի ձևական պայմանագրերով օտարել է ընտանիքի անդամներին ու մտերիմ անձանց` այդ կերպ թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի իրական պատկանելությունը: Արդյունքում Արշակ Հակոբյանի կողմից օրինականացվել է շուրջ 230 մլն ՀՀ դրամի գույք:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Արշակ Հակոբյանը 2017թ. 47.855.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլարով գնել է նույն թվականի արտադրության «Mersedes-Benz GLS 500 4matik» մակնիշի ավտոմեքենա, որից հետո, վճարված գումարի իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, կանխիկ եղանակով կատարված առուվաճառքի հիշյալ գործարքը ձևակերպել է իբրև նվիրատվություն և այդ եղանակով փաստացի թաքցրել ու խեղաթյուրել է իր ունեցած` հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 27 մլն ՀՀ դրամ կանխիկ գումարի իրական ծագումը:

Բացի այդ, ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Գասպարյանը, հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձ, իր անվամբ թանկարժեք գույք հայտարարագրելու դեպքում հնարավոր պատասխանատվությունից զերծ մնալու համար 2013թ. Արշակ Հակոբյանին հանձնարարել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունից ձեռք բերել ավտոմեքենաներ և դրանք հաշվառել իր անվամբ՝ նշված տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար վճարվելիք դրամական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու համար:

Այդ նպատակով Արշակ Հակոբյանը 2013 և 2014թթ. կնքված առուվաճառքի պայմանագրերով վերը նշված ընկերությունից 71.556.000 ՀՀ դրամով և 80.200.000 ՀՀ դրամով ձեռք է բերել համապատասխանաբար «Mercedes-Benz G 500» մակնիշի և «Mercedes-Benz S 500L» մակնիշի ավտոմեքենաները, որոնք հաշվառել է իր անվամբ՝ թաքցնելով դրանց համար վճարված 151.756.000 ՀՀ դրամ գումարի հանցավոր ծագումն ու իրական պատկանելությունը:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Արշակ Հակոբյանը 2017թ. ներկայացրած` պաշտոնը ստանձնելու և նույն թվականի տարեկան հայտարարագրերում, ինչպես նաև 2018թ. ներկայացրած` պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում դիտավորյալ թաքցրել է հայտարարագրման ենթակա` սեփականության իրավունքով իրեն պատկանող ավելի քան 7 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով տունը: 2017 թվականի տարեկան հայտարարագրում Արշակ Հակոբյանը դիտավորությամբ թաքցրել և չի հայտարարագրել նաև նույն տարեթվին նվիրատվության պայմանագրով ձեռք բերված և նվիրատվության պայմանագրով օտարված` 2017թ. արտադրության Mersedes-Benz GLS 500 4matik մակնիշի և 2008թ. արտադրության Samand Soren 1.8 մակնիշի ավտոմեքենաները:

Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ /:

Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով /երկու դրվագ/:

Նախաքննության ընթացքում Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Վարույթն իրականացնող մարմինը, համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, հիշյալ անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտել է և այդ մասին հայտնել դատավարության մասնակիցներին` վերջիններիս պարզաբանելով քրեական գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում