Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Սամվել Բաբայանը լքեց հանձնաժողովը. նա պատրաստվո՞ւմ է

Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ հրաժարվոում է մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին: Բաբայանն առայժմ ձեռնպահ է մնացել հրաժարման պատճառները մանրամասնելուց, անելով սակայն որոշակի ակնարկներ, թե խախտվել են խաղի կանոններ և ինքը չի ուզում մասնակցել որոշակի անձանց թիրախավորման աշխատանքի: Այլ կերպ ասած, Սամվել Բաբայանն ակնարկում է, որ հանձնաժողովի աշխատանքում կան որոշակի թիրախավորման միտումներ: Այդ դեպքում սակայն Արցախի պաշտպանության նախկին նախարարը գուցե մնար և իր աշխատանքով, ներգրավվածությամբ փորձեր թույլ չտա՞լ այդպիսի փորձեր, խանգարեր այդ թիրախավորումներին, և չստացվելու դեպքում նոր միայն հայտարարեր հանձնաժողովից դուրս գալու մասին:

Սամվել Բաբայանը հանձմաժողովի աշխատանքին մասնակցելու հնարավորություն ստացավ որպես այսպես ասած արտախորհրդարանական ուժերի ձևաչափի մասնակից: Այդ ձևաչափի երեք մասնակցի՝ հանձնաժողովի աշխատանքին ներգրավվելու  համաձայնություն ձեռք էր բերվել վարչապետ Փաշինյանին և արտախորհրդարանական ուժերի շփումների ընթացքում: Կթողնի՞ Սամվել Բաբայանը նաև այդ ձևաչափը, այսինքն կհրաժարվի՞ նաև այդ ձևաչափով քաղաքական շփումներից, այդ թվում վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ հանդիպումներից, նիստերից, որոնք տեղի են ունենում որոշակի պարբերականությամբ: Ասել կուզի, Բաբայանը բոյկոտում է միայն խորհրդարանական հանձնաժողովի՞, թե՞ նաև արտախորհրդարանական ձևաչափի աշխատանքը: Թե՞ Սամվել Բաբայանի որոշումը իրականում արձագանք է այն իրողություններին, որ այժմ ծավալվում են խորհրդարանական ընդդիմության քայլերի բերումով և Հայաստանում կարծես թե քայլ առ քայլ ուրվագծում քաղաքական նոր ճգնաժամի միտումներ: Կշարունակի ճգնաժամի ծավալումը, թե ոչ, բարդ է ասել, սակայն հնարավոր է, որ Սամվել Բաբայանը հրաժարվելով 44-օրյա հանձնաժողովի նիստերից փորձում է պատրաստվել հնարավոր ճգնաժամային զարգացումների, որոնք կարող են բացել ներքաղաքական վերադասավորումների նոր հնարավորություն և Բաբայանը թերևս չի ուզում այդ հնարավորության հանդիման լինել որևէ կարգավիճակով «կաշկանդված»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում