
Ֆինլանդիան և Շվեդիան կարող են միաժամանակ որոշել անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այդ մասին հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն։ Ըստ նրա՝ այդ որոշումը նպատակահարմար կլինի ինչպես Ֆինլանդիայի, այնպես էլ՝ Շվեդիայի համար։
Այնուամենայնիվ, այս հարցի վերաբերյալ դեռ հստակ ժամկետներ չեն նշվում։ «Թեմայի շուրջ քննարկումները ֆինլանդական խորհրդարանում շարունակվում են»,- հավելել է Հաավիստոն:
Ֆինլանդիայում խորհրդարանի անդամների մեծամասնությունն արդեն արտահայտվել է ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին։