
Իսրայելի պաշտպանության բանակն ապրիլի 27-ին հակաահաբեկչական գործողություն Է իրականացնում Պաղեստինի Ջենին քաղաքում՝ Հորդանան գետի արեւմտյաեն ափին: Այդ մասին հայտնել Է բանակային մամուլի ծառայությունը:
«Վերջին մի քանի ժամում Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները հակաահաբեկչական գործունեություն են իրականացնում Ջենին քաղաքում»,- ասված Է մամուլի ծառայության հայտարարության մեջ: Իսրայելացի ուժայիններն ապրիլի 10-ից ահաբեկչության հակազդման ընդգրկուն գործողություններ են անցկացնում Արեւմտյան ափին ի պատասխան մի շարք ահաբեկչական գործողությունների, որոնց հետեւանքով մարտին եւ ապրիլին Իսրայելում սպանվել Է 14 մարդ:
Բանակային մամուլի ծառայությունը հայտնել Է զինված պաղեստինցիների հետ իսրայելացի ուժայինների բազմակի փոխհրաձգությունների մասին արտագրոհների ժամանակ. ծառայության տեղեկատվությամբ Արեւմտյան ափին ձերբակալված են ահաբեկչական գործունեության մեջ տասնյակ կասածյալներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: