ԱՄՆ-ն դեմ է ցանկացած միակողմանի գործողությունների, հատկապես Ադրբեջանի կողմից, որոնք միայն սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Ակտիվորեն և ամենաուղղակի կերպով շփվում եմ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարության հետ։ Բոլորովին վերջերս, մեկ շաբաթ առաջ, հեռախոսազրույցներ ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև երկու երկրների ԱԳ նախարարների հետ՝ փորձելով օգնել Լեռնային Ղարաբաղի հարցի երկարաժամկետ քաղաքական կարգավորման հեռանկարների խթանմանը։
Մենք առաջ ենք մղում տարատեսակ ծրագրեր և միջոցներ՝ դրա հետ կապված վստահությունն ամրապնդելու համար։ Մենք դեմ ենք ցակացած միակողմանի գործողությունների՝ հատկապես Ադրբեջանի կողմից, որոնք միայն սրում են իրավիճակը»,- ասել է Բլինքենը։