Կա ավելի խորացված հակամարտություն, քան կար պատերազմից առաջ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` Ադրբեջանի նպատակը Արցախը անեքսիայի ենթարկելն է. «Ադրբեջանը օգտվում է իրավիճակից և փորձում արագ զիջումների հասնել,ճնշումներով փորձում է առավելագույնը ստանալ: Ալիևը հասկանում է, որ Արցախի իրավունքները պահպանվում են, այն պատերազմով խլել չի ստացվի»:
Ադրբեջանի դիտարկմամբ` Ալիևի ցանկացած հայտարարություն ՀՀ-ում դառնում է ներքաղաքական դաշտում շահարկվում է: