Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) համագումարը, որի ընթացքում ընտրվելու է կուսակցության բարձրագույն ղեկավարությունը Վլադիմիր Ժիրինովսկու փոխարեն, հավանաբար տեղի կունենա հունիսի վերջին – հուլիսի սկզբին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:
ՌԼԴԿ-ի հիմնադիր և անփոփոխ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին կյանքից հեռացել է 2022 թ. ապրիլի 6-ին երկարատև հիվանդությունից հետո: