Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կեղծ տեղեկանք էին ներկայացրել, թե ես իրոք պատրաստվում եմ գործողության և ունեմ բանդա․ Վահան Բադասյան

Շաբաթներ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական Վահան Բադասյանին մեղավոր  ճանաչեց  և դատապարտեց 300.000 դրամ տուգանքի։ Հիշեցնենք, որ Վահան Բադասյանին մեղադրանք էր առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու և իշխանությունը յուրացնելու կոչեր հնչեցնելու մեջ։ Նախօրեին նրա փաստաբանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։

Այս առնչությամբ, ինքը՝ Վահան Բադասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ինձ չի հետաքրքրում՝ ինչ են որոշել, ինձ հետաքրքրում է այն, որ ինձ վերագրել են արարք, որը ես չեմ կատարել՝ սահմանադրական կարգի տապալում, իշխանության բռնի զավթում, տարածքային ամբողջականության վրա ազդում և այլն: Նիկոլի հոդվածը, փաստորեն, դրել են ինձ վրա: Այդ ամենը Նիկոլն է արել, բայց ինձ վրա են դրել: Իմ հնչեցրածը եղել է ընդամենը սպառնալիք և պետք է քննարկվեր, թե ինչու եմ ներկայացրել այդ սպառնալիքը: Սպառնալիքը նախատեսում է առավելագույնը 1-3 տարի ազատազրկում, այդ հոդվածը կալանավորման ենթակա չէր: Որպեսզի կարողանային կալանավորել, ինձ վրա ավելի ծանր հոդված են դրել: Եվ քանի որ կալանավորել էին, քննչական մարմիններն ու դատախազությունը պահպանել են կալանավորման ենթակա հոդվածը: Ես երբեք չեմ կատարել այդ արարքը, որն ինձ մեղսագրում են, այդ արարքները պետք է վերագրել Փաշինյանին: Իմ արարքը սպառնալիք է: Վերաքննիչ դատարանից ակնկալիքն այն է, որ հոդվածը փոխեն և ճիշտ հոդվածով թեկուզ առավելագույն պատիժ սահմանեն»:

Բադասյանը հավելեց, որ եթե մեղադրանքի հոդվածը չփոխեն, ինքը բոլոր ատյաններով գնալու է և մինչև Եվրադատական բողոքելու է:

Վահան Բադասյանը հրապարակեց իր նկատմամբ քրեական հետապնդման հետ կապված մի մանրամասն. «Դեռևս կալանավորման որոշման ժամանակ առաջին ատյանի դատարանում ներկայացրել էին մի կեղծ տեղեկանք, որի համաձայն ես իբր մինչև վիրավորում ստանալը պահեստից ստացած F-1 տեսակի 20 նռնակ չեմ վերադարձրել: Նախ արխիվը մնացել է Հադրութում, ես այնտեղից եմ ստացել: Հիմա հարց. որտեղի՞ց իրենց տեղեկություն, որ ես նռնակներ եմ ստացել, երբ իմ ստորագրությունը չկար: Երբ մենք պահանջել ենք հիմքը, իրենք ներկայացրել են, որտեղ ուրիշ ձեռագրով ավելացրած էր 20 հատ նռնակ ու իմ ստորագրությունը չկար: Այսինքն որտեղի՞ց իրենց այդ արխիվը: Ի՞նչ է, իրենք իմացել էին, որ ամիսներ հետո Վահան Բադասյանը պետք է սպառնալիք հնչեցնի և այդ փաստաթուղթը իրենց հետ բերե՞լ էին: Իրենք վիրավորներին էլ են թողել Հադրութի զորամասում: Այսինքն բոլոր փաստաթղթերը թողել էին, այդ մի փաստաթուղթը հանե՞լ էին: Հաջորդը, եղբորս երկու որդիները, որ մասնակցել են պատերազմին, գրել էին, որ իրենց զենքը նույնպես վերադարձված չէ, ինչը բացարձակ սուտ է: Այսինքն տպավորություն էին թողել, որ ես իրոք պատրաստվում եմ գործողության և ունեմ բանդա, որպեսզի դատարանը անմիջապես համաձայներ ինձ կալանավորելուն: Դատարանն այդ փաստաթղթին պատշաճ ուշադրություն չի դարձրել, բայց դա ամբողջությամբ սուտ տեղեկանքներից էր կազմված»:

Անդրադառնալով Ազատության հրապարակում ընդդիմության կազմակերպած ակցիաների, բողոքի երթերին՝ Վահան Բադասյանն ասաց. «Այս պահին կարևոր չէ՝ մենք քննարկենք, թե ով է գալու, որովհետև ով էլ գա, սրանից վատ չի լինելու: Առաջին հերթին այսօր օրակարգում պետք է լինի Նիկոլի հեռացումը: Իսկ թե ով է գալու, նախկինները հաստատ չեն գալու: Ճիշտ կլինի, որ համախմբվենք ամբողջ ազգով և Նիկոլին հեռացնենք: Երբ մենք համախմբված դա անենք, համախմբված ձևով էլ լիդերին գտնելու ենք»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում