Sunday, 01 10 2023
Կատրին Կոլոննան կայցելի Հայաստան
Այն, ինչ արեց Ռուսաստանն Արցախում, հայ ժողովրդից ու Հայաստանից վրեժ էր. Գիշատիչ Ալիևն էլ օգտվեց
Հայի ճակատագիրը աշխարհի խղճի վրա է
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով
Ստեփանակերտից Երևան են հասել Արցախի կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները, զենքը վայր դրած զինվորականները
21:00
Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն հանգեցնում է անվտանգության բացակայության. գեներալ Ահմադիանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին
20:45
Սլովակիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է երկրի նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիզոյի կուսակցությունը
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուկրաինական բանակը անօդաչու սարքերով հարձակվել է Սմոլենսկի, Բրյանսկի, Բելգորոդ շրջանների վրա
Իրանը պատրաստ է հարթակ տրամադրել բանակցությունների համար
Գյումրիում բացվեց 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ալեն Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշակոթող
Գիշերը ԱԹՍ-ն ընկել է մեր ընտանիքի տան դիմաց․ Մարգարիտա Սիմոնյան
19:30
Շոլցը քննադատել է ԵՄ քաղաքականությունը
Հույզերը առաջ են բերում վարք, որն էլ հանգեցնում է հակառակորդի նպատակի իրականացմանը
Այդ հարցը վճռելու է ուժը
Հայրենիքը վտանգաշատ այս կացությունից դուրս բերելու համար հարկ է գործել սթափ, ի գործ դնել մեր ազգի փորձագիտական ողջ ներուժն ու փորձառությունը. Գարեգին Բ
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել Է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
18:15
Ֆրանսիայի ԱԺ-ում կասեցվել է Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամակամ խմբի գործունեությունը
Պատմությունն ու ժամանակը ցույց կտան՝ ինչպես կորցրեցինք Արցախը. հիմա կարևորը՝ ինչ անել
17:59
Ժամանակն է վճռականորեն հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են. Օլանդ
Արմեն Գրիգորյանը մեկնել է Իրան
ԼՂ-ից բռնի տեղահանված 100․490 անձ արդեն Հայաստանում է
Քաղաքական կամք է պետք․ ՀՌԱՀ-ը կարող է ներկայացնել փաստարկներ՝ ռուսական ալիքները արգելելու համար
Գաղթի ճանապարհ՝ «լուսավոր դարում»
17:00
Լոնդոնը, Հռոմը և Տոկիոն մտադիր են նոր սերնդի կործանիչ մշակել
16:45
Թայվանը ներկայացրել է սեփական արտադրության առաջին սուզանավը
Ռուսաստանը Ղազախստանի միջոցով շարունակում է քարածուխ վաճառել Լեհաստանին
16:15
Նորվեգիան ավելի քան 92 մլն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի Ուկրաինային
16:00
Պակիստանում աֆղանստանցի փախստականների թիվը հասել է 3,5 միլիոնի. ՄԱԿ
15:45
Ժամանակն է վճռականորեն հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են. Օլանդ
15:30
Հռոմի պապը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին քննարկել Արցախի բռնի տեղահանվածների դրությունը

Եթե Հովիկ Աբրահամյանի եղբորը չներեն, ուրեմն ստիպված են լինելու հերթով բոլորի նկատմամբ էլ մեղմ չլինել

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ («Ջոնիկ») Աբրահամյանը, մեկ ամիս առաջ զենք-ռազմամթերքի գործով մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 2 տարի ժամկետով ազատազրկման, սակայն նրա նկատմամբ համաներում է կիրառվել, ու Աբրահամյանն ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժից: Ըստ մամուլի հրապարակումների՝ նույն պատիժն է նշանակվել նաև գործով անցնող մյուս ամբաստանյալի՝ Ամբիկ Գևորգյանի նկատմամբ: Վերջինս, ըստ գործի նյութերի, Աբրահամյանների մտերիմն է, «Մխչյան Ֆիշ» ընկերության տնօրենը: Ամբիկ Գևորգյանի նկատմամբ նույնպես համաներում է կիրառվել ու ազատվել է պատժից: Դատարանը Հենրիկ Աբրահամյանին և Ամբիկ Գևորգյանին վերագրվող մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու հոդվածը՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասը,  վերաորակել է ավելի մեղմ հոդվածի՝ 235-րդ հոդվածի 1-ին մասի. դատարանի գնահատմամբ Հենրիկ Աբրահամյանն ու Ամբիկ Գևորգյանը խմբի կազմում, նախնական համաձայնությամբ չեն գործել:

«Առաջին լրատվական»-ը Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցից փորձեց պարզել, թե ինչո՞վ է պայմանավորված նման մեղմ մոտեցումը նախկին բարձրաստիճան պաշտոնյայի եղբոր ու մտերիմի նկատմամբ:

«Իհարկե, ոչինչ չի փոխվելու, եթե Հովիկ Աբրահամյանի եղբորը չներեն, ուրեմն ստիպված են լինելու Խաչատուր Սուքիասյանի եղբոր նկատմամբ էլ մեղմ չլինել, Ալեն Սիմոնյանի նկատմամբ էլ մեղմ չլինել և այլն: Հերթով բոլորի նկատմամբ պետք է մեղմ չլինեն»,-ասաց նա:

Նինա Կարապետյանի խոսքով, այստեղ միայն դատարանի խնդիրը չէ, այլ ողջ համակարգի խնդիրն է. «Այսինքն խնդիրը ոչ միայն ներումներ, մեղմ դատավճիռներ կայացնելն է, այլև յուրայինների նկատմամբ գործ չհարուցելը: Ուրիշներից պահանջելու համար դու ինքդ քո մտերիմ, մերձավոր շրջապատից պետք է սկսես կիրառել օրենքը, իսկ դու պատրաստ չես դա անելու: Ցանկացած գործողություն կոծկվում է, փակվում է, քրեական գործ չի հարուցվում, հետևաբար ստացվում է, որ ինչ-որ մեկին կարելի է, ինչ-որ մեկին չի կարելի:

Ուղղակի հանրությունը պետք է ինքն իրեն հարց տա, թե իր համար ի՞նչ տարբերություն, որ այդ ամենն անում է ոչ թե A մարդը, այլ B մարդը, կամ անում է ոչ թե A թիմը, այլ B թիմը: Ձեզ դրանից ի՞նչ: Հետևաբար ոչ մի բան էլ չի փոխվել: Այս իշխանության օրոք ոչ մի հույս չկա, որ բան կփոխվի, բայց եթե լրիվ անհույս լիներ, գոնե այն մարդիկ, որոնք երկար տարիներ կռիվ են տվել, ուղղակի կթողնեին կգնային: Եթե անհույս է, մնում ենք ի՞նչ անենք: Կգնայինք ուրիշների նման հեռվից ստատուս կգրենք ու կոչ կանեինք: Եթե մարդիկ մնացել են ու շարունակում են գործել, ուրեմն հույսը չեն կորցրել, որ մի օր նորմալ համակարգ ենք ունենալու»,-հայտարարեց Կարապետյանցը:

Հարցին, թե ինչպե՞ս պետք է զտվի դատական համակարգը այն մարդկանցից, որոնք տարիներ շարունակ անարդար վճիռներ են կայացրել, ընդհանրապես, կա՞ զտման շանս, իրավապաշտպանը պատասխանեց. «Այսօր այս իրավիճակում չկա, վաղն էլ չի լինելու, որովհետև նախապատրաստական աշխատանքներ չկատարվեցին, բայց պետք է լինի: Ես հույս ունեմ, որ մենք ունենալու ենք իշխանություն, որը կգնահատի այդ զտման, լյուստրացիայի կարևորությունը: Ես հույսս չեմ կտրել, որ այլ երկրներին կամ խմբերին, ոչ մեր պետությանը ծառայող մարդկանց զտելու, նրանց գործունեությունը սահմանափակելու կարևորությունը գնահատող մարդկանց խումբ կգա իշխանության»:

Նինա Կարապետյանցը նկատեց, որ իշխանությունները դատաիրավական համակարգը բարեփոխելու մեծ թվով գործողություններ է ցույց տալիս, մեծ գումարներ են դրա վրա ծախսվում, ֆինանսավորում են տալիս ԵՄ-ն, ԵԽ-ն, ԱՄՆ-ն, բայց ինքը համոզված չէ, որ սա այն արդյունքն է, որը մենք կարող էինք և պետք է ստանայինք. «Ինձ հետաքրքիր չէ, որ իբր կան սահմանափակումներ, կան դժվարություններ: Ես կարծում եմ, որ եթե հետևողական, սկզբունքային լինեին և ցանկություն ունենայինք, մենք կարող էինք այդքան  ֆինանսավորմամբ մեծ արդյունքների հասնել: Այլ խնդիր է, որ այս իշխանություններին պետք է ոստիկանություն, որը անհրաժեշտության պահին փողոցում ուժ կկիրառի, այդ թվում անհամաչափ, այս իշխանություններին պետք են դատավորներ, որոնք իրենց սրտի որոշումները կկայացնեն իրենց ոչ սրտի գործերով: Այս իշխանություններին պետք են դատախազներ, որոնք ըստ նպատակահարմարության գործերը կփակեն, կբացեն, կամ կախված վիճակում կպահեն ըստ անհրաժեշտության կվերսկսեն խոշոր սեփականատերերի նկատմամբ հետո նորից կկասեցնեն: Այսինքն այդ ամբողջ համակարգը, որ հանցավոր ռեժիմն օգտագործել է՝ մանիպուլացնելով հանրությանը իր շահերին հասնելու համար, օգտագործում է նաև այս իշխանությունը: Հիմա հարց. Ի՞նչ տարբերություն՝ դա անում է Վազգե՞նը, թե՞ Գասպարը, ինձ համար ոչ մի տարբերություն չկա: Ուղղակի կան մարդիկ, որոնց համար կարևոր է, թե ով է անում: Իրենց համար կարևորը է, որ իրենց սրտի վարչապետը լինի և պատրաստ են ամեն ինչի համակերպվել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է արդարադատության նախարարին կից հանձնախմբին, որտեղ ներգրավված են նաև իրավապաշտպաններ, փաստաբաններ, Նինա Կարապետյանցն ասաց. «Այո, այդպիսի հանձնախումբ կա, բայց այնտեղ հավաքվում են, ինձ թվում է՝ ավելի շատ պատրանք ստեղծելու, որ կա ակտիվ համագործակցություն, որովհետև բովանդակային, գործնական մեծ փոփոխությունների սկիզբը չի երևում: Այս իշխանությունների սկսած հեղափոխությունը վաղուց արդեն ավարտված է, բայց բովանդակային բարեփոխումներն այդպես էլ չեն սկսել: Առանձին տեխնիկական հարցեր լուծվում են, ինչ-որ ընթացակարգեր են փոխվում, բայց բովանդակային առումով ոչ մի առաջընթաց չկա, չի էլ նախատեսվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում