Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի բնորոշմամբ ընդդիմության խղճուկ կրկնօրինակումը թավշյա հեղափոխության հետ կապ չունի․ «Ընդդիմությունը շատ ագրեսիվ է, սպառնում են իշխանության ներկայացուցիչներին գնդակահարել: Անոնս է, ինչպիսին կլինի իշխանությունը, եթե ընդդիմությունը գա»:
Պատգամավորը կարծում է, որ ընդդիմությունը ծայրահեղ քայլերի է դիմելու, բանալ բառը՝ իշխանափոխությունն է:
Բադալյանի համար անհասկանալի են ընդդիմության կարգախոսները․«Փաշինյանը որոշեց քաղաքական դիսկուրս բացել, բայց ընդդիմությունը ձևախեղեց: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իրավիճակը, բայց իր քայլերը չի նշել»: