Sunday, 01 10 2023
ՄԻՊ-ը հորդորում է ԼՂ-ում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին տեղեկությունները փոխանցել ԿԽՄԿ
Մարուքյանը հակադարձել է Արցախից բռնի տեղահանվողներին փախստական չհամարող փորձագետին
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը 50 տոննա օգնություն կուղարկի ՀՀ
Սամվել Շահրամանյանը կմնա Արցախում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցային նոր մեկնակետը լինելու է առանց Ռուսաստան
Կատրին Կոլոննան կայցելի Հայաստան
Այն, ինչ արեց Ռուսաստանն Արցախում, հայ ժողովրդից ու Հայաստանից վրեժ էր. Գիշատիչ Ալիևն էլ օգտվեց
Հայի ճակատագիրը աշխարհի խղճի վրա է
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով
Ստեփանակերտից Երևան են հասել Արցախի կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները, զենքը վայր դրած զինվորականները
21:00
Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն հանգեցնում է անվտանգության բացակայության. գեներալ Ահմադիանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին
20:45
Սլովակիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է երկրի նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիզոյի կուսակցությունը
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուկրաինական բանակը անօդաչու սարքերով հարձակվել է Սմոլենսկի, Բրյանսկի, Բելգորոդ շրջանների վրա
Իրանը պատրաստ է հարթակ տրամադրել բանակցությունների համար
Գյումրիում բացվեց 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ալեն Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշակոթող
Գիշերը ԱԹՍ-ն ընկել է մեր ընտանիքի տան դիմաց․ Մարգարիտա Սիմոնյան
19:30
Շոլցը քննադատել է ԵՄ քաղաքականությունը
Հույզերը առաջ են բերում վարք, որն էլ հանգեցնում է հակառակորդի նպատակի իրականացմանը
Այդ հարցը վճռելու է ուժը
Հայրենիքը վտանգաշատ այս կացությունից դուրս բերելու համար հարկ է գործել սթափ, ի գործ դնել մեր ազգի փորձագիտական ողջ ներուժն ու փորձառությունը. Գարեգին Բ
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել Է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
18:15
Ֆրանսիայի ԱԺ-ում կասեցվել է Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամակամ խմբի գործունեությունը
Պատմությունն ու ժամանակը ցույց կտան՝ ինչպես կորցրեցինք Արցախը. հիմա կարևորը՝ ինչ անել
17:59
Ժամանակն է վճռականորեն հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են. Օլանդ
Արմեն Գրիգորյանը մեկնել է Իրան
ԼՂ-ից բռնի տեղահանված 100․490 անձ արդեն Հայաստանում է
Քաղաքական կամք է պետք․ ՀՌԱՀ-ը կարող է ներկայացնել փաստարկներ՝ ռուսական ալիքները արգելելու համար
Գաղթի ճանապարհ՝ «լուսավոր դարում»
17:00
Լոնդոնը, Հռոմը և Տոկիոն մտադիր են նոր սերնդի կործանիչ մշակել

Երկաթուղու վերաբերյալ Ալիևի հայտարարությունն անորոշ է, արդյոք խոսքը գնում է Հայաստանին նոր բան պարտադրելու մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի օրը Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ քննարկել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման և Բաքվի ու Երևանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման հարցեր։

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը փոխանցում է, որ Ալիևը հույս է հայտնել, որ երեքշաբթի օրը Բաքվում կայացած տնտեսական համագործակցության ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում կքննարկվեն երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր և կբացահայտվեն փոխգործակցության նոր ոլորտներ։

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության բացմանը՝ Ալիևն ասել է, որ հաջորդ տարի ադրբեջանական կողմը կավարտի իր տարածքում երկաթուղու մի մասի կառուցումը, որը երկրի հիմնական մասը կմիացնի Նախիջևանի հետ։ Ալիևը նաև մանրամասնել է, որ 100 կմ ընդհանուր երկարությամբ այս երկաթուղու 60 կմ-ն արդեն կառուցված է. «Ինչ վերաբերում է ավտոմայրուղուն (այն նաև Հայաստանի տարածքով կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ), ապա ադրբեջանական կողմում աշխատանքներն իրականացվում են ժամանակացույցին լիովին համապատասխան»-ընդգծել է ընդգծել է Ալիևը։ Միաժամանակ, նա ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը դեռևս չի սկսել աշխատանքներն այս ուղղությամբ՝ ընդգծելով, որ Երևանն անգամ չի փոխանցել իր տարածքով անցնող մայրուղու աշխարհագրական կոորդինատները:

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը  կարծում է, որ Ալիևի հայտարարությունը միանշանակ չէ և բազմաթիվ այլ ենթադրությունների տեղ է տալիս։ Արդյոք Ադրբեջանի նախագահը նորից խոսում է իր իսկ երազած միջանցքի մասին․«Կարծում եմ՝ Ադրբեջանի նպատակն է ամեն գնով հասնել միջանցքին, անունն այդպես չդնել, բայց սկսել կամաց-կամաց կառուցել։ Այսպես կոչված «ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի» լոգոյի մեջ ներառված է նաև Սյունիքը։ Ոչ միայն միջանցքի վրա աչք ունեն, այլ  բացեիբաց դիտարկում են Սյունիքը որպես Ադրբեջանի մաս։Եվ մենք չենք խոսում այդ մասին, Իրանն է խոսում։Իհարկե ոչ պաշտոնապես, բայց իրենց մամուլում այդ մասին նշվում է․Իրանի հայտնի  մի ադրբեջանագետ  նշել է, որ դիտավորյալ, նպատակային Սյունիքը ներառել են այդ լոգոյում՝ իմանալով, որ Իրանն այդ հարցի նկատմամբ շատ զգայուն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ  մեր զրուցակցի՝ եթե խոսքը լիներ այն երկաթուղու մասին, որը նաև Հայաստանն է սկսել կառուցել, այդպիսի հայտարարություն չէր արվի, թե Հայաստանը ոչինչ չի անում․«Ուրեմն խոսքը երկու տարբեր նախագծերի մասին է։ Ինչպես  միշտ՝ ստացվում է, որ մեզ համար հերթական  վատ նորության ականտեսն ենք լինում։ Հիմա հետաքրքիր է Ռուսաստանի դիրքորոշումը, թե ինչ քայլեր կձեռնարկի Մոսկվան»։

Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշմանն այս հարցի շուրջ, ապա Բեգիջանյանի խոսքերով,  Թեհրանը բացասական դիրքորոշում չէր ունենա այն երկաթգծի  շահագորման շուրջ, որտեղ նաև Հայաստանն է աշխատանք կատարում․«Կստացվեր, որ սովորական երկաթգիծ է, որը խորհրդային ժամանակներում աշխատել է։ Իրանը դրան հակազդեցություն ցույց չի տա, դա Հայաստան-Իրան սահմանին չի առնչվի։ Պարզապես Ալիևի հայտարարությունն այժմ շատ անորոշ է։ Եթե Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ինքը 200 միլիոն ներդրում է անում երկաթգիծը վերագործարկելու մասին, ապա ինչի՞ մասին է խոսք, ինչու՞ է ասում, որ Հայաստանը ոչինչ չի անում։ Ստացվում է, որ խոսքը նոր բանի, ինչ-որ բան պարտադրելու մասին է։ Երևի թե Ռուսաստանից պահանջում են Հայաստանին պարտադրել իրենց ցանկությունները»։

Ըստ մեր զրուցակցի՝ Ռուսաստանն էլ այսօրվա դրությամբ չի ցանկանա Իրանից դժգոհություն տեսնել․«Մի քանի օր առաջ նույն  Օվերչուկը կարևորեց Հայաստանով Հյուսիս-հարավ ճանապարհը։ Ինձ թվում է նաև դրան  ի պատասխան է Ալիևը շտապել նման հարց առաջ քաշել»,-եզրափակեց փորձագետը։

Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականի դեկտեմբերին  ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել էր, որ Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգծի կառուցումը կարժենա մոտ 200 միլիոն դոլար, շինարարությունը կտևի շուրջ երեք տարի։Նա, սակայն, չէր հստակեցրել, թե երբ է մեկնարկելու Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի շինարարությունը։

Հորադիզից դեպի Հայաստան ձգվող մոտ հարյուր կիլոմետրանոց երկաթգծի կառուցման աշխատանքները Ադրբեջանում սկսվել են այս փետրվարին՝ նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Ադրբեջանական կողմը հայտնում է, որ շինարարությունը կավարտեն 2023թ. առաջին եռամսյակում։

Մհեր Գրիգորանը նաև հավաստիացրել էր, որ  երկաթուղին գործելու է սահմանային և մաքսային միջազգային կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով և երկրների ինքնիշխանության ներքո:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում