Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հիմա շատ շարժումներ կարող են իրենց անվանել հայրենիքի փրկության շարժում, սա չի նշանակում, թե եկեղեցին իրենց կողքին կլինի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը

-Սրբազան, «Ի պաշտպանություն Արցախի» համահայկական շարժումը ծրագիր է կազմել և առաջարկով դիմել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսին, որպեսզի նա առաջնորդի այս շարժումը։ Ինչպե՞ս եք գնահատում, արդյոք եկեղեցին քաղաքականությանը պետք է խառնվի՞, ինչ կարծիք ունեք հայրենիքի փրկության այս շարժումների վերաբերյալ։

-Եկեղեցին քաղաքականությանը չի խառնվում, բայց հայրենիքի փրկության գործի մեջ առաջին շարքում կլինի։ Հիմա եթե հայրենիքի փրկության շարժումը դուք համարում եք քաղաքականություն, այլ հարց է։ Եթե հայրենիքի փրկության խնդիր է դրվում, եթե հայրենիքի փրկության տակ հասկացվում է զանազան քաղաքական ուժերի շարժառիթներ, եթե որևէ քաղաքական ուժի կողմից պարզապես իշխանության գալու միտում կա, իհարկե ոչ, բայց եթե իրապես հայրենիքի փրկության խնդիր կա, իհարկե այո։ Սարդարապատում քաղաքական ուժերը ուրիշ բան էին ասում, եկեղեցին ուրիշ բան էր ասում, որովհետև դրված էր հայրենիքի փրկության հարցը։ Եվ երբ Սարդարապատում եկեղեցին իր կարծիքը հայտնեց, դա չէր նշանակում, թե որևէ քաղաքական ուժի սատարեց, այլ ինքն առաջնորդեց հայրենիքի փրկության գործը։ Իսկ թե հայրենիքի փրկության գործի մեջ որ քաղաքական ուժը որքան դիվիդենտներ շահեց, դա եկեղեցուն չի վերաբերում։ Հիմա էլ նույնն է․ եթե հայրենիքի փրկության հարց է, եկեղեցին կգլխավորի։ Թե արդյոք որ քաղաքական ուժն ավելի մեծ դերակատարություն կունենա այդ ամենի մեջ, կերևա հետո։ Բայց դա երբեք չի նշանակի, թե եկեղեցին սատարեց այս կամ այն քաղաքական ուժի։

-Կարծում եք՝ Հայրենիքի փրկության շարժման անդամները քաղաքականության չեն զբաղվո՞ւմ։

-Երբ ես ասում եմ հայրենիքի փրկություն, ես նկատի ունեմ հայրենիքի փրկություն և ոչ թե Հայրենիքի փրկության շարժումը։ Հիմա շատ շարժումներ կարող են իրենց անվանել հայրենիքի փրկության շարժում, սա չի նշանակում, թե եկեղեցին իրենց կողքին կլինի։

-Սրբազան, կա այս առաջարկը կաթողիկոսին։ Որքանո՞վ է իրատեսական կաթողիկսոսի առաջնորդելը նման շարժումը։

-Տեսական հարցին տեսական պատասխան պիտի տամ։ Եթե եկեղեցին համոզվի, որ այստեղ հայրենիքի փրկության խնդիրն է, նա կգլխավորի այդ շարժումը, այլապես որևէ քաղաքական շարժման գլուխ եկեղեցին չի կանգնի։

-Այսինքն՝ դեռ պետք է հետևություններ անի եկեղեցին այս շարժումներից, թե ովքե՞ր են առաջնորդում, ովքեր են միացել, և նոր տեսնի արդյոք միանա՞, թե ոչ։

-Ինքը չի միանա, կամ կառաջնորդի կամ չի առաջնորդի, միանալու խնդիր ինքը չունի։

-Հայրենիքի փրկության այս պահի շարժումները տարբեր քաղաքական ուժերի նախաձեռնություններ են։

Դրա համար էլ չենք միանում և չենք առաջնորդում։ Եկեղեցին որևէ քաղաքական ուժի չի միանա։

-Ի՞նչ կարծիք ունեք Ազատության հրապարակում ծավալվող գործողությունների վերաբերյալ։ Նաև եկեղեցու ներկայացուցիչներ են այնտեղ լինում։

-Ինչու պիտի չլինեն, որտեղ հոտն է, այնտեղ էլ հովիվը պետք է լինի, ինչ կա այդտեղ զարմանալու։ Կալանավայրերում էլ կան հոգևորականներ, բայց դա չի նշանակում, թե հոգևորականները կիսում են կալանավորների հայացքները ունեցվածքի վերաբաշխման վերաբերյալ։ Ուր հոտն է, այնտեղ էլ հովիվն է։ Բոլոր կողմերում էլ մեր հոտն է։ Եվ դրա համար էլ մենք հոտի որևէ մասի չենք միանում կամ չենք առաջնորդում հոտի որևէ մի հատված։

-Վերջին տարիներին քիչ չեն եկեղեցու քննադատություններն ուղղված իշխանություններին։

-Պիտի քննադատենք, բա ինչի համար ենք։ Բա մենք գոյություն ունենք որպես քավության նոխազ, որ բոլոր հանցանքները բարդեք մեզ վրա, ձեր բարկությունը մեզ վրա թափեք։ Հայ հոգևորականի դերակատարությունն այն է, որ բոլոր մեղքերն իր վրա բարդեն, իրենից պահանջեն բոլոր հնարավոր և անհնարինը, սա հայ հասարակության հինավուրց սովորությունն է։ Մենք ինչ էլ անենք, պետք է քննադատենք, լավ բան անենք, պիտի քննադատվենք, լավ բան չանենք, պիտի քննադատվենք, հրապարակում լինենք, պիտի ասեք՝ ինչու եք այնտեղ, չլինենք, պիտի ասեք՝ ինչու չկաք։

-Բայց նախկինում որևէ անգամ եկեղեցու կողմից քննադատություն չի եղել օրվա իշխանություններին, իսկ հիմա պարաբերաբար կան այդպիսի հայտարարություններ։

-Եկեղեցու կողմից երբ է իշխանությունը թիրախավորվել, եկեղեցին ընդամենն ասում է հայրենիքը մի ծախեք, հայրենիքը սակարկության առարկա մի դարձրեք և եկեղեցու նկատմամբ ունեցեք պատշաճ վերաբերմունք։ Էդ էլ չասե՞նք։ Հայ իրականության մեջ ամենահին և ամենալեգիտիմ  ինստիտուտը եկեղեցին է։ Պետականությունը, ցավոք սրտի, իր ամբողջ ատրիբուտներով հանդերձ կարո՞ղ է հավասարվել հայ եկեղեցուն՝ իր ժառանգությամբ, իր վաստակով, իր կենսագրությամբ, իր՝ այս ազգի մեջ ներդրումով, հենց թեկուզ վերջին երեսուն տարում։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում