Thursday, 28 03 2024
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը

ԱՄՆ-ն հասկանում է Հայաստանի վիճակը և  չեմ կարծում, թե հայերը կարող են կողմ լինել պատերազմին՝ անկախ նրանից, թե դա ում դեմ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը։

-Տիկին Վարդանյան, ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպման արդյունքում ընդունվեց 30 կետից  բաղկացած համատեղ հայտարարություն, որտեղ  մի քանի կետերում ակնհայտ էր Հայաստանի աջակցությունը Ռուսաստանի գործողություններին Ուկրաինայում։ Ձեր կարծիքով ԱՄՆ-ն ինչպե՞ս կվերաբերի Երևանի այդ մոտեցմանը։

Բարդ հարց է, քանի որ իրավիճակն օրեցօր փոխվում է։ Ուզում եմ  պարզապես ասել, որ Միացյալ Նահանգները հասկանում է Հայաստանի դիրքորոշումն ու  վիճակը։ Հայաստանը գտնվում է  այսպես ասած «երկու քարի արանքում»։Մի կողմից Ռուսաստանը, որը մեծ դեր ունի տարածաշրջանում, մյուս կողմից էլ  ակնհայտ է, որ Հայաստանն ուզում է արևմուտքի տարբեր երկրների  հետ հարաբերությունները լավացնել։ Ես նաև չեմ կարծում, որ Հայաստանն ու հայերը կարող են կողմ լինել պատերազմին, չեն կարող  որևէ ազգի դեմ իրականացվող այս  ոճրագործություններին կողմ լինել։

Մենք հիշում ենք ապրիլի 24-ը, մեր անմեղ զոհերին, արցախյան պատերազմում զոհվածներին։ Բոլորն իրենց աչքերով տեսան, թե ինչ է կատարվում։ Ադրբեջանն ու Թուրքիան  շարունակում են հայերի նկատմամբ ցեղասպանական քայլերը։ Մեր ժողովուրդը չի կարող  կողմ լինել պատերազմներին՝ անկախ նրանից, թե որ  ազգի դեմ է դա իրականացվում։ Պատերազմը վատ բան է, մարդու իրավունքների կոպտագույն խախտում։ Ես չեմ կարող հասկանալ՝ ինչպես կարող է որևէ հայ դա ընդունել ու կողմ լինել։

-Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ապրիլի 20-ին այցելել է Ամուլսարի ոսկու հանքավայր, որտեղ առ այսօր սառեցված է Լիդիան ընկերության ներդրումային ծրագիրը: Այս փուլում նման այցն ինչո՞վ կպայմանավորեք։

Դեսպան Թրեյսին  գնում է խնդիրներն իր աչքերով տեսնելու համար։ Ըստ իր տեսածի կարող է արժեքավոր տեղեկություններ փոխանցել։ Ըստ իր տեղեկությունների էլ՝ ԱՄՆ-ն կարող է որոշ քայլեր ձեռնարկել կամ չձեռնարկել։ Ամեն ինչ հնարավոր է։ Կարևոր է, որ նա ոչ միայն դեսպանատան շենքում է նստում, այլ գնում մարդկանց հետ խոսում,  լրագրողների հարցերին պատասխանում, այլ մարդկանց հետ խոսում ու հասկանում, թե ինչ վտանգներ կան կամ կարող են լինել։

-Կարծում եք՝ պատահակա՞ն է, որ այցը տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին հանդիպման հաջորդ օրը։ Գուցե Վաշինգտոնր սրանով մեսի՞ջ է փոխանցում։ Հնարավո՞ր է հանքի շահագործման առումով նորություններ լինեն։

-Չեմ կարծում, թե մեկը մյուսի հետ կապ ունի։ Դեսպան Թրեյսին վերջին ժամանակահատվածում սկսել է հաճախակի գնալ տարբեր տեղեր։ Չեմ կարող ասել, որ մեկը մյուսի հետևանք է, կարող է պարզապես համընկել է։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում